ՊԵՋԵՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Բադալյան
05.10.2026
Ընդհանուր տվյալներ
56 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 8 ամիս առաջ՝ աջ պտուկի շրջանում փոքր կարմրությամբ և քորով։ Սկզբում փոփոխությունը գնահատվել է որպես էկզեմատոզ դերմատիտ և տեղային բուժման ֆոնին ունեցել է միայն ժամանակավոր բարելավում։ Հետագայում օջախը աստիճանաբար մեծացել է, առաջացել է թեփոտում և կեղևակալում, իսկ պտուկը դարձել է հաստացած և մասամբ ներքաշված։
Հիվանդի գանգատները
Աջ կրծքագեղձի շրջանում քոր, այրոց, չափավոր ցավ, մաշկի կարմրություն և թեփոտում։ Հիվանդը նշում է նաև պտուկից թափանցիկ/շճային արտադրության առկայություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմատոզ բիծ, ինֆիլտրացված պլակ
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփ, կեղևներ, էրոզիաներ
Ցանի տեղակայումը
Աջ կրծքագեղձի հատված
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների ախտահարում չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
մաշկի բիոպսիա․ երկկողմանի մամոգրաֆիա, կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Կոնտակտային դերմատիտ։ Պսորիազ։ Մակերեսային բազալ-բջջային քաղցկեղ։ Մելանոմա։ Էկզեմա։ Սնկային վարակ
Նախնական ախտորոշումը
ՊԵՋԵՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Վիտամինոթերապիա
րծքագեղձի վիրաբուժական բուժում՝ ըստ ուռուցքի տարածվածության
Տեղային բուժումը
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top