Խրոնիկական խոր խոցային-աճական պիոդերմիա

Ռուբեն Բադալյան
05.10.2026
Ընդհանուր տվյալներ
48 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ հիվանդությունը սկսվել է մոտ 6 ամիս առաջ՝ աջ սրունքի շրջանում փոքր, ցավոտ բորբոքային հանգույցի առաջացմամբ։ Հանգույցը հետագայում մեծացել է, կենտրոնական հատվածում առաջացել է թարախակալում և խոցավորում։ Խոցը աստիճանաբար խորացել է, եզրերը դարձել են հաստացած և բարձրացած, իսկ հատակի շրջանում ձևավորվել են գրանուլյացիոն և վեգետացնող զանգվածներ։ Տեղային տարբեր միջոցներով բուժումից հետո նկատվել է միայն կարճատև բարելավում։ Հիվանդը նշում է, որ ունի շաքարային դիաբետ, որը լիարժեք չի վերահսկվում։
Հիվանդի գանգատները
Ստորին վերջույթի շրջանում երկարատև չապաքինվող խոց, Ցավ և այրոց խոցի շրջանում, Թարախային արտադրություն, Տհաճ հոտ, Խոցի աստիճանական մեծացում, Խոցի շուրջ մաշկի կարմրություն և հաստացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Խոր բորբոքային հանգույցներ և պապուլոպուստուլային տարրեր,Խոցային օջախների շուրջ ձևավորվում են էրիթեմատոզ, ինֆիլտրացված և բարձրացած եզրեր, իսկ խոցի հատակում՝ հատիկավոր և վեգետացնող հյուսվածք։
Երկրորդային ձևաբանական տարրեր
խորը խոց, հաստացած կեղևներ, գրանուլյացիոն հյուսվածք, վեգետացիաներ, ինֆիլտրացված խոցի եզրեր, հետբորբոքային հիպերպիգմենտացիա
Ցանի տեղակայումը
Աջ սրունքի առաջային և կողմնային մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի առաջնային ախտահարում չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մանրէաբանական հետազոտություն, Հյուսվածաբանական հետազոտություն, Ընդհանուր արյան քննություն, Գլյուկոզա և HbA1c, Կենսաքիմիական քննություն, Կղանքի հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Պիոդերմա գանգրենոզում, Վեգետացնող պիոդերմիա, Պեմֆիգուս վեգետանս, Քրոնիկական դերմատոֆիտոզ, Մաշկի տուբերկուլոզային ախտահարում, Ատիպիկ միկոբակտերիալ վարակ, Խոցավորված մաշկային նորագոյացություն
Նախնական ախտորոշումը
Խրոնիկական խոր խոցային-աճական պիոդերմիա։
Վիտամինոթերապիա
հակաբակտերիալ բուժում,
Տեղային բուժումը
խոցի մաքրում և վիրակապում, հակասեպտիկ մշակում, տեղային հակաբակտերիալ միջոց, էքսուդատի վերահսկում, վերքի խնամք։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top