Բազմակի վուլգար գորտնուկներ (Verruca vulgaris), ձեռքերի շրջանում

Felix Safaryan
04.10.2026
Ընդհանուր տվյալներ
16-ամյա տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առաջին գոյացությունը նկատել է մոտ 8 ամիս առաջ՝ աջ ձեռքի միջնամատի դորսալ մակերեսին։ Սկզբում եղել է մոտ 2–3 մմ չափով կոպիտ պապուլա։ Վերջին 5 ամիսների ընթացքում առաջացել են ևս մի քանի նմանատիպ գոյացություններ։ Հիվանդը նշում է, որ հաճախ կրծում է եղունգները և պոկում է գոյացությունների մակերեսը։ Վերջին 2 ամիսներին մի քանի անգամ փորձել է ինքնուրույն կտրել գոյացությունները մկրատով, որից հետո դրանցից երկուսը մեծացել են։ Տանը մեկ անգամ օգտագործել է սովորական սալիցիլային լուծույթ, սակայն սխալ կիրառման պատճառով առաջացել է շրջակա մաշկի գրգռում և բուժումը դադարեցրել է։ Ընտանիքի անդամների մոտ նման գոյացություններ չի նկատել։ Հիվանդը հաճախ մարզվում է և օգտագործում է մարզասրահի ընդհանուր մարզասարքեր, սակայն գորտնուկների առաջացումը կոնկրետ այդ վայրի հետ չի կապում։
Հիվանդի գանգատները
Հիմնական գանգատներն են. մատների վրա կոշտ գոյացություններ, մակերեսի կոպտություն, որոշ օջախների ցավոտություն սեղմելիս, կոսմետիկ անհանգստություն, նոր գոյացությունների առաջացում։ Քոր չկա։ Ջերմություն, թարախային արտադրություն կամ ընդհանուր թուլություն չկա։
Առաջնային ձևաբանական տարրեր
Աջ ձեռքի վրա հայտնաբերվեցին. 4 կլորավուն, հստակ սահմանազատված հիպերկերատոտիկ պապուլա, չափերը՝ մոտ 3–7 մմ, կոպիտ, պապիլոմատոզ մակերես, մոխրագույն-դեղնավուն կերատոտիկ ծածկույթ։ Մեկ օջախ տեղակայված է միջնամատի եղունգի կողային հատվածին մոտ, սակայն եղունգային թիթեղը չի ախտահարված։ Ձախ ափի վրա հայտնաբերվեց մեկ փոքր հիպերկերատոտիկ պապուլա։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Երկու գոյացությունների վրա առկա էին մակերեսային էքսկորիացիաներ՝ նախկին ինքնուրույն պոկելու հետևանքով։ Մեկ օջախի շուրջ առկա էր թույլ էրիթեմա։ Խորը էրոզիա, խոց, թարախային կեղև կամ սպիացում չկա։
Ցանի տեղակայումը
Ախտահարումները տեղակայված են. աջ ձեռքի ցուցամատի դորսալ մակերես, աջ միջնամատի դորսալ մակերես, աջ մատնեմատ, աջ ձեռքի փոքր մատի դորսալ մակերես, ձախ ափ։ Դեմքը, պարանոցը, իրանը և ստորին վերջույթները զերծ են ախտահարումներից։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց ախտաբանական փոփոխությունների։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվեցին. կոպիտ սպիտակավուն հիպերկերատոտիկ ֆոն, մաշկային գծերի ընդհատում, բազմաթիվ մանր կարմիր-շագանակագույն/սև կետեր, որոշ հատվածներում՝ կետային անոթային կառուցվածքներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Կոշտուկ, Սեբորեային կերատոզ, Molluscum contagiosum, Կերատոզային նորագոյացություն, Plane warts
Նախնական ախտորոշումը
Վուլգար գորտնուկներ
Վիտամինոթերապիա
Հիվանդին խստորեն խորհուրդ տրվեց. չկտրել գորտնուկները, չպոկել, չկրծել, չօգտագործել ընդհանուր եղունգի մկրատ/ֆայլ, չօգտագործել նույն գործիքը առողջ մաշկի վրա։ Առաջին վերահսկիչ այցը՝ 4 շաբաթ անց։
Տեղային բուժումը
Նշանակվեց սալիցիլաթթու 17%՝ գորտնուկների վրա, օրական 1 անգամ։ Օգտագործման սխեման. Երեկոյան ձեռքը պահել տաք ջրում մոտ 5–10 րոպե։ Լավ չորացնել։ Գորտնուկի շուրջ առողջ մաշկին քսել վազելին՝ որպես պաշտպանիչ շերտ։ Սալիցիլաթթուն քսել միայն գորտնուկի մակերեսին։ Թողնել չորանա։ Ծածկել վիրակապով, եթե անհրաժեշտ է։ Հաջորդ օրը հեռացնել փափկած կերատինային շերտը և կրկնել։ Բուժումը նախատեսվեց 8–12 շաբաթ, եթե լավ է հանդուրժվում։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top