Ոչ սեգմենտային վիտիլիգո (non-segmental vitiligo), ակտիվ ընթացքով, սահմանափակ տարածվածությամբ։

Felix Safaryan
04.10.2026
Ընդհանուր տվյալներ
24-ամյա կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդության առաջին օջախը նկատել է մոտ 11 ամիս առաջ՝ ձախ ձեռքի դաստակի շրջանում։ Սկզբում եղել է մեկ փոքր, բաց գույնի բիծ, որը աստիճանաբար մեծացել է։ Հետագա ամիսների ընթացքում հայտնվել են նոր օջախներ. դեմքի, պարանոցի, աջ ձեռքի մատների, արմունկների շրջանում։ Վերջին 3 ամիսների ընթացքում հիվանդը նկատել է նոր բծերի առաջացում։ Դեմքի փոքր օջախներից մեկը հայտնվել է մոտ 6 շաբաթ առաջ։ Հիվանդը նշում է, որ նախկինում այդ հատվածներից մեկում եղել է քերծվածք, որից հետո սպիտակ բիծը դարձել է ավելի նկատելի։ Ընտանեկան անամնեզ Մայրական գծով տատիկի մոտ եղել է վահանաձև գեղձի հիվանդություն։ Վիտիլիգո ընտանիքում չի եղել։ Ուղեկցող հիվանդություններ Ասթմա, ատոպիկ դերմատիտ, պսորիազ և շաքարային դիաբետ չի նշում։ Վերջին շրջանում ունի երբեմն հոգնածության զգացում, սակայն. քաշի ակնհայտ փոփոխություն, սրտխփոց, ջերմության անհանդուրժողականություն, արտահայտված սառնամանիքային զգայունություն չի նշում։ Հիվանդության ակտիվության գնահատում Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ վերջին 3 ամսում առկա են նոր օջախներ, հետևաբար հիվանդությունը տվյալ պահին գնահատվեց որպես ակտիվ։
Հիվանդի գանգատները
Հիմնական գանգատներն են. մաշկի սպիտակ բծեր, նոր օջախների առաջացում, դեմքի և ձեռքերի գունազրկում, արևի նկատմամբ այդ հատվածների արագ կարմրելու/այրելու զգացում, հոգեբանական անհանգստություն արտաքին տեսքի պատճառով։ Քոր, ցավ, այրոց կամ թեփոտում չկա։ Գունազրկված հատվածների մակերեսը հարթ է։
Առաջնային ձևաբանական տարրեր
Մաշկի վրա հայտնաբերվեցին լավ սահմանազատված, կաթնաճերմակ/դեպիգմենտացված մակուլաներ և պսակաձև օջախներ։ Օջախների մեծ մասը ամբողջությամբ ապիգմենտացված է։ Առանձին փոքր օջախների եզրերին առկա են անկանոն, մասամբ պահպանված պիգմենտային հատվածներ։ Ախտահարումների մակերեսը. հարթ է, չի թեփոտվում, ինֆիլտրացված չէ, չի ցավում։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Դասական երկրորդային ձևաբանական տարրեր չեն հայտնաբերվել։
Ցանի տեղակայումը
Ախտահարումները հայտնաբերվեցին. Դեմք աջ և ձախ այտեր, պերիօրալ շրջանի փոքր հատված, կզակ։ Պարանոց առաջային և կողմնային հատվածներ։ Վերին վերջույթներ դաստակներ, մատների դորսալ մակերես, արմունկների շրջանում փոքր օջախներ։ Մարմին կրծքավանդակի վերին հատվածում՝ երկու փոքր օջախ։ Արմունկների և ծնկների սիմետրիկ հատվածներում առկա են փոքր օջախներ, սակայն հիվանդությունը չի համապատասխանում մեկ դերմատոմային կամ միակողմանի սեգմենտային բաշխմանը։
Եղունգների և մազերի ախտահարումը
Միայն աջ հոնքի մոտ գտնվող փոքր վիտիլիգո օջախում նկատվում է մի քանի սպիտակացած մազ (leukotrichia)։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Wood-ի լամպի տակ բոլոր հիմնական օջախները դարձել են ավելի հստակ տեսանելի՝ արտահայտված կաթնաճերմակ/վառ սպիտակ ֆլուորեսցենցիայով։ Դերմոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվեցին. համասեռ սպիտակ ֆոն, պիգմենտային ցանցի բացակայություն, պերիլեզիոն հիպերպիգմենտացիա, առանձին հատվածներում պերիլեզիոն/պերոֆոլիկուլյար շագանակագույն պիգմենտային օղակներ, որոշ օջախներում՝ պերոֆոլիկուլյար ռեպիգմենտացիայի փոքր հատվածներ։ Ընդհանուր VASI-ն մոտավորապես 1.5% էր։ Կատարվեցին նպատակային հետազոտություններ՝ հաշվի առնելով վիտիլիգոյի աուտոիմուն ասոցիացիաները և ընտանեկան վահանաձև գեղձի հիվանդության պատմությունը. TSH՝ 2.1 mIU/L free T4՝ նորմայի սահմաններում anti-TPO՝ բացասական anti-thyroglobulin antibodies՝ բացասական CBC՝ առանց էական շեղումների fasting glucose՝ նորմալ: Դեմքի օջախներից մեկից կատարված KOH հետազոտությունը բացասական էր։ Սա կարևոր էր հատկապես tinea versicolor-ի հետ տարբերակման համար։
Դիֆերենցիալ ախտորոշում
Tinea versicolor, Post-inflammatory hypopigmentation, Pityriasis alba, Halo nevus, Nevus depigmentosus, Progressive macular hypomelanosis, Քիմիական լեյկոդերմա, Սեգմենտային վիտիլիգո
Նախնական ախտորոշումը
Վիտիլիգո
Վիտամինոթերապիա
Հիվանդին բացատրվեց, որ վիտիլիգոն քրոնիկ հիվանդություն է, և բուժման պատասխանը դանդաղ է։ Ներկայումս բուժումը կարող է բերել ռեպիգմենտացիայի և հիվանդության վերահսկման, սակայն չի համարվում վերջնական «բուժում»։
Տեղային բուժումը
Նշանակվեց՝ Tacrolimus 0.1% քսուք՝ օրական 2 անգամ, ախտահարված հատվածներին։ Ձեռքերի և մարմնի սահմանափակ օջախների համար նշանակվեց mometasone furoate 0.1%՝ օրական 1 անգամ, 2–4 շաբաթ։ Քանի որ հիվանդությունը ակտիվ է և կան բազմաթիվ օջախներ, քննարկվեց նեղաշերտ UVB (NB-UVB) ֆոտոթերապիան։ Հիվանդին տեղեկացվեց նաև ruxolitinib 1.5% cream-ի մասին՝ որպես ոչ սեգմենտային վիտիլիգոյի ժամանակակից JAK-ինհիբիտորային բուժման տարբերակ(կիրառվում է 12տարեկանից բարձր տարիքային խմբում)։ Խորհուրդ տրվեց SPF ≥30։ Վերահսկիչ այց՝ 8–12 շաբաթ անց։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top