Ընդհանուր տվյալներ
8-ամյա տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 5 շաբաթ առաջ՝ գլխամաշկի թեթև թեփոտումով և քորով։ Մոտ 2 շաբաթ անց մայրը նկատել է ձախ քունքա-գագաթային հատվածում մազերի նոսրացում։ Հաջորդ շաբաթներին առաջացել է ևս երկու փոքր օջախ։ Տանը երեխայի գլխամաշկը բուժել են սովորական հակաթեփային շամպունով, սակայն էական փոփոխություն չի նկատվել։ Վերջին 10 օրերին օգտագործել են կետոկոնազոլ 2% շամպուն՝ շաբաթական 2 անգամ, բայց մազաթափությունը շարունակվել է։ Երեխան չունի ջերմություն, ցավ կամ ընդհանուր թուլություն։ Կենդանու հետ շփում Ընտանիքը պահում է կատու, որի մաշկի վրա վերջին ամիսներին նկատվել են քերծվածքներ և փոքր թեփոտ օջախներ։ Կատուն դեռ անասնաբուժական հետազոտություն չի անցել։ Ընտանեկան անամնեզ Երեխայի դպրոցական դասարանում նմանատիպ հիվանդության հաստատված դեպք ընտանիքը չի նշում։ Տանը մյուս երեխաների մոտ մազաթափություն կամ գլխամաշկի թեփոտում չկա։
Հիվանդի գանգատները
Հիմնական գանգատներն են. գլխամաշկի քոր՝ 5/10, թեփոտում, օջախային մազաթափություն, մազերի կոտրտում, գլխամաշկի թեթև այրոց։ Ցավ, թարախային արտադրություն կամ արտահայտված այտուց չկա։
Առաջնային ձևաբանական տարրեր
Գլխամաշկի զննմամբ հայտնաբերվեցին. 3 կլորավուն/օվալաձև էրիթեմատոզ-թեփոտ օջախ, ֆոլիկուլյար էրիթեմա, որոշ հատվածներում՝ մանր ֆոլիկուլյար պապուլներ, օջախների ներսում՝ տարբեր երկարության կոտրված մազեր։ Ախտահարումների սահմանները համեմատաբար հստակ են։ Ամենամեծ օջախի տրամագիծը մոտ 4.5 սմ է։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հայտնաբերվեցին. սպիտակավուն մանր թեփեր, կոտրված մազերի մնացորդներ, մակերեսային էքսկորիացիաներ, առանձին դեղնավուն մանր կեղևներ։ Խորը կեղևներ, թարախային զանգված կամ խոշոր բորբոքային հանգույց չկա։ Սպիացման կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։
Ցանի տեղակայումը
Ախտահարումները տեղակայված են. ձախ քունքա-գագաթային շրջանում, աջ գագաթային շրջանում, ծոծրակային հատվածում։ Դեմքի և պարանոցի մաշկը առանց ախտահարումների է։ Հոնքերի և թարթիչների ախտահարում չկա։ Մաշկի այլ հատվածներում դերմատոֆիտային օջախներ չեն հայտնաբերվել։ Ոտնաթաթերի և եղունգների զննմամբ դերմատոֆիտոզի ակնհայտ նշաններ չկան։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված օջախներում հայտնաբերվեցին. մազերի խտության նվազում, կարճ կոտրված մազեր, տարբեր երկարության մազային մնացորդներ, որոշ «սև կետերի» նման ֆոլիկուլային բացվածքներ։ Մազերի սպիացած բացակայություն չկա։ Եղունգները նորմալ են։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ատարվել է Wood-ի լամպի հետազոտություն։ Որոշ ախտահարված մազերի շրջանում դիտվել է կանաչավուն ֆլուորեսցենցիա։ Մանրադիտակային հետազոտություն Նյութը վերցվել է. ակտիվ թեփոտ օջախից, ախտահարված մազերից։ KOH պատրաստուկով հայտնաբերվեցին սնկային հիֆեր և սպորային տարրեր՝ մազային ցողունի արտաքին մակերեսին համապատասխան ectothrix պատկերով։ Սնկաբանական ցանքս Նյութը ուղարկվել է սնկաբանական ցանքսի։ Մոտ 10–14 օր անց արձանագրվել է դերմատոֆիտի աճ՝ Microsporum canis։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ալոպեցիա, Սեբորեային դերմատիտ, Գլխամաշկի փսորիազ, Trichotillomania, Ատոպիկ դերմատիտ, Դիսկոիդ կարմիր գայլախտ, Բակտերիալ ֆոլիկուլիտ
Նախնական ախտորոշումը
Tinea capitis
Վիտամինոթերապիա
Նշանակվել է գրիզեոֆուլվին՝ քաշին համապատասխան:
Տեղային բուժումը
Ketoconazole 2% շամպուն՝ շաբաթական 2 անգամ, առաջին 2–4 շաբաթների ընթացքում։
