Tinea corporis՝ Microsporum canis-ով պայմանավորված, բազմօջախ ընթացքով։

Felix Safaryan
04.10.2026
Ընդհանուր տվյալներ
24-ամյա կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 3 շաբաթ առաջ՝ որովայնի աջ կողմում փոքր, կարմրավուն, քորով ուղեկցվող բծի առաջացմամբ։ Առաջին օջախը սկզբում հիվանդը մեկնաբանել է որպես «ալերգիա»։ Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում օջախը աստիճանաբար մեծացել է՝ կենտրոնական հատվածի հարաբերական բացացմամբ և ավելի արտահայտված, թեփոտ եզրի ձևավորմամբ։ Այնուհետև առաջացել են ևս 3–4 նմանատիպ օջախներ՝ կրծքավանդակի և աջ ազդրի շրջանում։ Հիվանդը վերջին 10 օրերի ընթացքում ինքնուրույն օգտագործել է բետամետազոն պարունակող համակցված քսուք, ինչի արդյունքում կարմրությունը ժամանակավորապես նվազել է, սակայն օջախները շարունակել են մեծանալ և կորցրել են իրենց սկզբնական հստակ օղակաձև տեսքը։ Վերջին օրերին նկատել է նաև նոր փոքր պապուլյար օջախներ։ Հիվանդը նշում է, որ տանը պահում է 2 տարեկան կատու, որը վերջին շրջանում հաճախ քորում է ականջների և պարանոցի հատվածը։ Կատուն անասնաբույժի կողմից դեռ չի հետազոտվել։ Ընտանիքի մյուս անդամների մոտ նմանատիպ մաշկային ախտահարումներ չեն նկատվել։ Շաքարային դիաբետ կամ իմունային համակարգի հիվանդություն չի նշում։
Հիվանդի գանգատները
Հիմնական գանգատներն են. միջին ինտենսիվության քոր՝ 6/10, մարմնի վրա աստիճանաբար մեծացող կարմիր օջախներ, նոր օջախների առաջացում, որոշ հատվածներում այրոցի զգացում, մաշկի թեփոտում։ Ջերմություն, ընդհանուր թուլություն կամ հոդացավեր չկան։
Առաջնային ձևաբանական տարրեր
Մաշկի զննմամբ հայտնաբերվեցին. կլորավուն և օվալաձև էրիթեմատոզ բծեր, էրիթեմատոզ պապուլներ, պերիֆերիկ հատվածներում՝ մանր պապուլովեզիկուլյար տարրեր, որոշ օջախներում՝ բարձրացած, ինֆիլտրացված ակտիվ եզր։ Օջախների կենտրոնական հատվածները համեմատաբար ավելի բաց են, քան պերիֆերիան։ Մի քանի օջախներ միաձուլվում են՝ առաջացնելով պոլիցիկլիկ սահմանագիծ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հայտնաբերվեցին. մանր սպիտակավուն թեփեր, մակերեսային էքսկորիացիաներ, որոշ օջախների կենտրոնում՝ թույլ հետբորբոքային հիպերպիգմենտացիա։ Խոցեր, խորը էրոզիաներ կամ թարախային կեղևներ չկան։
Ցանի տեղակայումը
Հիմնական ախտահարումները տեղակայված են. որովայնի աջ և ձախ կողմնային հատվածներում, կրծքավանդակի ստորին հատվածում, գոտկային շրջանում, աջ ազդրի դրսային մակերեսին։ Ախտահարումները հիմնականում ասիմետրիկ են։ Գլխամաշկը, դեմքը և եղունգները կլինիկորեն առանց ախտահարումների են։ Ոտքերի զննմամբ հայտնաբերվել է թեթև միջմատային թեփավորում՝ հատկապես IV միջմատային տարածքում, ինչը առաջացրեց ուղեկցող tinea pedis-ի կասկած։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց ախտաբանական փոփոխությունների։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Օջախների դերմատոսկոպիկ հետազոտությամբ դիտվել են. էրիթեմատոզ ֆոն, սպիտակավուն թեփավորում, պերիֆերիկ/օջախային դասավորվածությամբ անոթներ, փոքր ֆոլիկուլյար պապուլներ։ KOH պատրաստուկի մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվեցին. բարակ, սեպտավորված, ճյուղավորված հիֆեր։ Արդյունքը՝ դրական։ Սնկաբանական ցանքս Մաշկի քերուկը ուղարկվել է սնկաբանական ցանքսի։ 7–14 օրվա ընթացքում ստացվել է դերմատոֆիտի աճ։ Նույնականացվել է՝ Microsporum canis Արդյունքը կլինիկորեն համադրելի է հիվանդի՝ կատվի հետ սերտ շփման անամնեզի հետ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Nummular eczema, Պսորիազ, Pityriasis rosea, Granuloma annulare, Erythema annulare centrifugum, Tinea incognito
Նախնական ախտորոշումը
Tinea corporis, կասկածվող tinea pedis
Վիտամինոթերապիա
Տերբինաֆին 250 մգ օրական 1 անգամ։ Բետամետազոն պարունակող նախկին համակցված քսուքը դադարեցվել է։Քանի որ ցանքսով հայտնաբերվել է M. canis, հիվանդին խորհուրդ է տրվել կատուն հնարավորինս շուտ տանել անասնաբուժական զննման։ 2 շաբաթ անց կրկնակի այց բժշկի։
Տեղային բուժումը
Օջախների համար նշանակվել է տերբինաֆին 1% կրեմ՝ օրական 1–2 անգամ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top