Ընդհանուր տվյալներ
40 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
հիվանդը նախկինում նմանատիպ ախտահարումներ չի ունեցել։ Նա նշում է, որ վերջին մի քանի ամիսներին եղել է զգալի սթրեսի շրջան՝ կապված աշխատանքային խնդիրների հետ։ Ընտանիքում փսորիազի դեպքեր չկան։ Հիվանդը ինքնաբուժմամբ չի զբաղվել։
Հիվանդի գանգատները
Հիվանդը դիմել է մաշկաբանին՝ ոտքերի և արմունկների վրա եղած կարմիր, թեփոտող բծերի աճող անհանգստության պատճառով։ Ախտահարումները սկսվել են մոտ 6 ամիս առաջ, սկզբում աննշան, սակայն վերջին 2 ամիսներին նկատվում է դրանց չափի մեծացում և քորի ուժեղացում, հատկապես գիշերները։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վարդագույն-էրիթեմատոզ, հստակ սահմաններով պապուլաներ (հանգուցիկներ), որոնք միաձուլվելով ձևավորում են տարբեր չափերի վահանիկներ :
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփեր՝ արծաթասպիտակավուն, փխրուն, հեշտությամբ պոկվող: Ճաքեր և էքսկորիացիաներ՝ ծալիչներում կամ հոդերի շրջանում :
Ցանի տեղակայումը
վերջույթների տարածիչ մակերեսներին (արմունկներ, ծնկներ): Գլխի մազածածկ մաս և սրբանային շրջան:
Եղունգների և մազերի ախտահարումը
Օնիխոլիզիս
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Տերմինալ թաղանթի ֆենոմեն. Արծաթասպիտակավուն թեփերի առկայություն:
Դիֆերենցիալ ախտորոշում
Կարմիր տափակ որքին
Նախնական ախտորոշումը
Հասարակ փսորիազ , տարածուն ձև, պրոգրեսիվ փուլ:
Վիտամինոթերապիա
Ֆոտոթերապիա, սիստեմիկ իմունոսուպրեսանտներ
Տեղային բուժումը
տեղային գլյուկոկորտիկոստերոիդներ, կերատոլիտիկ միջոցներ, խոնավեցնող միջոցներ
