Ինտիգումենտ կարմիր գայլախտ

Ամալյա Մովսիսյան
02.10.2026
Ընդհանուր տվյալներ
34 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Դեմքի շրջանում մաշկային փոփոխությունները նկատել է մոտ 8 ամիս առաջ։ Սկզբում քթի և այտերի վրա առաջացել են կարմրավուն բծեր, որոնք ավելի արտահայտված են դարձել արևի ազդեցությունից հետո։ Հետագայում օջախները մեծացել են, դարձել ավելի հստակ սահմանազատված և թեփոտվող։ Ընդհանուր ինքնազգացողությունը պահպանված է։
Հիվանդի գանգատները
Դեմքի մաշկի կարմրություն, չորություն և թեթև այրոց։ Արևի ազդեցությունից հետո ախտահարումների սրացում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ, ինֆիլտրացված, հստակ սահմանազատված թիթեղներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կպչուն թեփ, կենտրոնական ատրոֆիա, հիպոպիգմենտացիա և որոշ հատվածներում դիսկրոմիա։
Ցանի տեղակայումը
Այտերի, քթի մեջքի և քթի կողմնային մակերեսների շրջանում՝ հիմնականում արևի ազդեցության ենթարկվող հատվածներում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Գլխամաշկի մազածածկ հատվածը ախտահարված չէ։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի բիոպսիայով՝ ինտերֆեյսային դերմատիտ, բազալ շերտի վակուոլային դեգեներացիա, ֆոլիկուլյար հիպերկերատոզ, դերմիսի վերին հատվածների լիմֆոցիտար ինֆիլտրացիա և դերմալ մուցին։ ANA՝ բացասական։ Anti-dsDNA՝ բացասական։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ռոզացեա Սեբորեային դերմատիտ Դերմատոմիոզիտ Ֆոտոկոնտակտային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Ինտեգումենտային կարմիր գայլախտ՝ դիսկոիդ ձև։
Վիտամինոթերապիա
Հիմնական միջոցներից է խիստ ֆոտոպաշտպանությունը։ Մաշկային ակտիվ հիվանդության դեպքում կարող են կիրառվել համակարգային հակամալարիական դեղեր, առավել հաճախ՝ հիդրօքսիքլորոքին։ Դիմացկուն դեպքերում կարող են պահանջվել այլ համակարգային իմունամոդուլացնող միջոցներ։
Տեղային բուժումը
Տեղային կորտիկոստերոիդներ կամ տոպիկալ կալցինևրինի ինհիբիտորներ։ Հաստ, կայուն օջախների դեպքում որոշ դեպքերում կարող է քննարկվել ներմաշկային կորտիկոստերոիդների կիրառումը։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top