Վիտիլիգո

Ամալյա Մովսիսյան
02.10.2026
Ընդհանուր տվյալներ
27 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մոտ 1 տարի առաջ աջ ձեռքի մատների շրջանում նկատել է մաշկի գունաթափված փոքր օջախ։ Հետագա ամիսներին առաջացել են նոր օջախներ դաստակների, ձեռքերի և դեմքի շրջանում։ Հիվանդը նշում է, որ որոշ օջախների սահմաններն աստիճանաբար ընդարձակվել են։ Ընտանեկան անամնեզում՝ մոր մոտ աուտոիմուն վահանաձև գեղձի հիվանդություն։
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա սպիտակ բծերի առաջացում։ Քոր, ցավ և այրոց չի նշում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Կաթնաճերմակ, հստակ սահմանազատված, ոչ ինֆիլտրացված դեպիգմենտացված մակուլաներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր չեն հայտնաբերվում։
Ցանի տեղակայումը
Ձեռքերի և դաստակների, մատների, դեմքի շուրջբերանային և քթի հարակից հատվածներ։ Ախտահարումները հիմնականում երկկողմանի են։
Եղունգների և մազերի ախտահարումը
Որոշ ախտահարված օջախներում նկատվում է մազերի մասնակի դեպիգմենտացիա։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Wood-ի լամպի ներքո ախտահարված հատվածները դառնում են վառ սպիտակ և հստակ սահմանազատվում շրջակա մաշկից։ TSH՝ նորմայի սահմաններում։ Anti-TPO՝ դրական։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պոստինֆլամատոր հիպոպիգմենտացիա Պիտիրիազիս ալբա Տինեա վերսիկոլոր Կոնտակտային լեյկոդերմա
Նախնական ախտորոշումը
Վիտիլիգո՝ ոչ սեգմենտային ձև։
Վիտամինոթերապիա
Բուժման նպատակն է դադարեցնել նոր օջախների առաջացումը և նպաստել ռեպիգմենտացիային։ Տարածուն կամ ակտիվ հիվանդության դեպքում կարող է կիրառվել նեղ սպեկտրի UVB ֆոտոթերապիա։ Արագ տարածվող հիվանդության դեպքում մասնագետը կարող է քննարկել կարճատև համակարգային կորտիկոստերոիդային բուժում։
Տեղային բուժումը
Տեղային կորտիկոստերոիդներ կամ տոպիկալ կալցինևրինի ինհիբիտորներ։ 12 տարեկանից բարձր ոչ սեգմենտային վիտիլիգոյի որոշ դեպքերում կարող է կիրառվել ռուքսոլիտինիբի տեղային քսուք։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top