Տեղայնացված սկլերոդերմիա

Ամալյա Մովսիսյան
02.10.2026
Ընդհանուր տվյալներ
29 տարեկան կին։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ձախ ազդրի արտաքին մակերեսին մաշկի փոփոխությունը նկատել է մոտ 10 ամիս առաջ։ Սկզբում այն ներկայացել է որպես վարդագույն-մանուշակագույն բիծ, որը հետագայում աստիճանաբար մեծացել է։ Օջախի կենտրոնական հատվածը դարձել է ավելի բաց գույնի, պինդ և քիչ շարժուն։ Վերջին ամիսներին նոր օջախներ չեն առաջացել։
Հիվանդի գանգատները
Ախտահարված հատվածում մաշկի ձգվածության և պնդության զգացում։ Ցավ կամ քոր գրեթե չի նշում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Օվալաձև, վարդագույն-մանուշակագույն, ինֆիլտրացված թիթեղ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կենտրոնական հատվածում՝ փղոսկրագույն սկլերոզ և թեթև ատրոֆիա, ծայրամասում՝ մանուշակագույն «lilac ring»։
Ցանի տեղակայումը
Ձախ ազդրի արտաքին մակերես՝ մեկ խոշոր, օվալաձև օջախ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի բիոպսիայով՝ կոլագենային մանրաթելերի խտացում և հիալինիզացիա, դերմիսի հաստացում, մաշկի հավելումների նվազում և բորբոքային ինֆիլտրացիա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Տինեա կորպորիս Դիսկոիդ կարմիր գայլախտ Լիխեն սկլերոզուս Հետբորբոքային ատրոֆիկ փոփոխություններ
Նախնական ախտորոշումը
Տեղայնացված սկլերոդերմիա՝ մորֆեա։
Վիտամինոթերապիա
Սահմանափակ, մակերեսային և ոչ ակտիվ օջախների դեպքում հիմնականում կիրառվում է տեղային բուժում կամ ֆոտոթերապիա։ Ավելի ակտիվ, խոր կամ տարածուն ձևերի դեպքում կարող են պահանջվել համակարգային բուժում՝ մետոտրեքսատ՝ անհրաժեշտության դեպքում համակարգային կորտիկոստերոիդների հետ համակցությամբ, կամ այլ իմունամոդուլացնող բուժում։
Տեղային բուժումը
Տեղային բարձր հզորության կորտիկոստերոիդներ, տակրոլիմուս կամ կալցիպոտրիոլ։ Մակերեսային մորֆեայի դեպքում կարող է քննարկվել UVA1 ֆոտոթերապիա։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top