Ընդհանուր տվյալներ
35 տարեկան կին։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Վերջին 2 տարիներին պարանոցի և նախաբազուկների շրջանում պարբերաբար առաջանում են ինտենսիվ քորով ուղեկցվող մաշկային օջախներ։ Քորը ուժեղանում է հատկապես երեկոյան և հոգեհուզական լարվածության ժամանակ։ Հիվանդը հաճախակի քերծում է ախտահարված հատվածները, ինչի հետևանքով վերջին ամիսներին մաշկը դարձել է ավելի հաստ և կոպիտ։
Հիվանդի գանգատները
Ուժեղ, երկարատև քոր, հատկապես երեկոյան և գիշերային ժամերին։ Մաշկի չորություն և հաստացում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ պապուլաներ, որոնք միաձուլվում են միմյանց։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Արտահայտված լիխենիֆիկացիա՝ մաշկային գծերի ընդգծմամբ, քերծվածքներով և մակերեսային կեղևներով։
Ցանի տեղակայումը
Պարանոցի հետին և կողմնային մակերեսներ, նախաբազուկների արտաքին հատվածներ։ Օջախները հստակ սահմանազատված են։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր լաբորատոր քննությունները՝ առանց էական շեղումների։ Սնկաբանական քննությամբ՝ դերմատոֆիտների աճ չի հայտնաբերվում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ Կոնտակտային դերմատիտ Կարմիր տափակ որքին Պսորիազ Դերմատոֆիտոզ
Նախնական ախտորոշումը
Նեյրոդերմիտ՝ սահմանափակ նեյրոդերմիտ (lichen simplex chronicus)։
Վիտամինոթերապիա
Բուժման հիմնական նպատակն է ընդհատել «քոր–քերծում» ցիկլը։ Խորհուրդ է տրվում խուսափել հրահրող գործոններից, նվազեցնել սթրեսը, կարճ պահել եղունգները, անհրաժեշտության դեպքում օգտագործել պաշտպանիչ վիրակապեր և կանոնավոր էմոլիենտներ։ Գիշերային արտահայտված քորի դեպքում կարող են կիրառվել քորը նվազեցնող համակարգային միջոցներ։
Տեղային բուժումը
Բարձր հզորության տեղային կորտիկոստերոիդներ՝ սահմանափակ ժամանակով, անհրաժեշտության դեպքում՝ օկլյուզիայի տակ։ Այլընտրանք կարող են լինել տոպիկալ կալցինևրինի ինհիբիտորները։ Դիմացկուն օջախների դեպքում կարող են կիրառվել ներմաշկային կորտիկոստերոիդներ։
