Գոտևորող որքին

Ամալյա Մովսիսյան
02.10.2026
Ընդհանուր տվյալներ
61 տարեկան կին։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է սուր՝ 3 օր առաջ։ Սկզբում հիվանդը զգացել է այրող ցավ և մաշկի գերզգայունություն աջ կրծքավանդակի շրջանում։ Մոտ մեկ օր անց նույն հատվածում առաջացել են խմբավորված բշտիկներ։ Ցանը հետագայում տարածվել է դեպի մեջքի կողմը՝ պահպանելով միակողմանի դասավորությունը։
Հիվանդի գանգատները
Այրող ցավ, մաշկի գերզգայունություն և բշտիկավոր ցանավորում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ ֆոնի վրա խմբավորված, թափանցիկ շճային պարունակությամբ վեզիկուլներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Որոշ վեզիկուլների տեղում՝ էրոզիաներ և շճային կեղևներ։
Ցանի տեղակայումը
Աջ կրծքավանդակի և մեջքի շրջանում՝ միակողմանի, դերմատոմային դասավորությամբ։ Ցանը չի անցնում մարմնի միջին գիծը։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը հիմնականում կլինիկական է։ Անորոշ դեպքերում վեզիկուլային պարունակության PCR հետազոտությունը կարող է հաստատել Varicella-zoster virus-ի առկայությունը։
Դիֆերենցիալ ախտորոշում
Herpes simplex Կոնտակտային դերմատիտ Իմպետիգո Բշտիկավոր դերմատոզներ
Նախնական ախտորոշումը
Գոտևորող որքին։
Վիտամինոթերապիա
Հիվանդության սկզբից 72 ժամվա ընթացքում հակավիրուսային բուժումը առավել արդյունավետ է։ Կիրառվում են ացիկլովիր, վալացիկլովիր կամ ֆամցիկլովիր՝ համապատասխան բժշկական ցուցումներով։ Ցավի վերահսկման համար նշանակվում է համապատասխան անալգետիկ բուժում։
Տեղային բուժումը
Ախտահարված հատվածների նուրբ հիգիենիկ խնամք, անհրաժեշտության դեպքում՝ սառը/խոնավ կոմպրեսներ և սիմպտոմատիկ տեղային միջոցներ։ Կարևոր է խուսափել վեզիկուլների քերումից և պահպանել ձեռքերի հիգիենան։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top