Կարմիր տափակ որքին

Ամալյա Մովսիսյան
02.10.2026
Ընդհանուր տվյալներ
46 տարեկան կին։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 5 ամիս առաջ՝ դաստակների շրջանում առաջացած ինտենսիվ քորով և մանր ցանավորմամբ։ Հետագայում ցանը տարածվել է նախաբազուկների և սրունքների վրա։ Վերջին շաբաթներին հիվանդը նկատել է բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա սպիտակավուն գծային փոփոխություններ։
Հիվանդի գանգատները
Ուժեղ քոր, հատկապես երեկոյան ժամերին։ Բերանի խոռոչում՝ թեթև այրոց կծու սնունդ օգտագործելիս։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հարթ, պոլիգոնալ, փայլուն, կարմրավուն-մանուշակագույն պապուլաներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Պապուլաների մակերեսին՝ նուրբ սպիտակավուն ցանցանման գծավորում։
Ցանի տեղակայումը
Դաստակների ծալիչ մակերեսներ, նախաբազուկների և սրունքների առաջային մակերեսներ։ Բերանի խոռոչի այտերի ներքին մակերեսին՝ երկկողմանի սպիտակավուն ցանցանման գծեր։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի բիոպսիայով՝ ինտերֆեյսային դերմատիտ, հիպերգրանուլոզ, անկանոն աքանթոզ և վերին դերմիսի ժապավենաձև լիմֆոցիտար ինֆիլտրացիա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ Էկզեմա Դեղորայքային լիխենոիդ ռեակցիա Երկրորդային սիֆիլիս
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին։
Վիտամինոթերապիա
Սահմանափակ մաշկային ձևերի դեպքում հիմնականում կիրառվում է տեղային բուժում։ Տարածուն կամ ծանր ընթացքի դեպքում կարող են քննարկվել համակարգային կորտիկոստերոիդներ, ֆոտոթերապիա կամ այլ իմունամոդուլացնող/իմունոսուպրեսիվ բուժում՝ ըստ կլինիկական ձևի։
Տեղային բուժումը
Բարձր հզորության տեղային կորտիկոստերոիդներ։ Որոշ տեղակայումների, հատկապես դեմքի կամ լորձաթաղանթների դեպքում, կարող են կիրառվել տոպիկալ կալցինևրինի ինհիբիտորներ։ Քորի դեպքում՝ համապատասխան սիմպտոմատիկ բուժում։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top