Ռոզացեա

Ամալյա Մովսիսյան
02.10.2026
Ընդհանուր տվյալներ
38 տարեկան կին։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Դեմքի կենտրոնական հատվածում պարբերաբար առաջացող կարմրությունը նկատել է մոտ 2 տարի առաջ։ Սկզբում դրվագները կարճատև էին և առաջանում էին տաք սնունդ օգտագործելուց, արևի ազդեցությունից և տաք միջավայրում գտնվելուց հետո։ Վերջին 6 ամիսներին կարմրությունը դարձել է ավելի կայուն, իսկ այտերի շրջանում առաջացել են մանր պապուլոպուստուլոզային տարրեր։ Նշում է, որ օգտագործում է տարբեր կոսմետիկ միջոցներ, որոնցից որոշների կիրառման ժամանակ առաջանում է այրոց։
Հիվանդի գանգատները
Դեմքի կարմրություն, այրոց, ջերմության զգացում և պարբերաբար առաջացող մանր ցանավորում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմայի ֆոնի վրա՝ մանր էրիթեմատոզ պապուլաներ և պուստուլաներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հետբորբոքային կարմրություն։ Որոշ հատվածներում՝ մակերեսային թեփոտում
Ցանի տեղակայումը
Քթի, այտերի, կզակի և ճակատի կենտրոնական հատված։ Ախտահարումը հիմնականում սիմետրիկ է։ Քթի շրջանում առկա է մակերեսային տելանգիեկտազիա։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր լաբորատոր քննությունները՝ առանց էական շեղումների։ Դերմատոսկոպիկ՝ էրիթեմատոզ ֆոնի վրա բազմակի լայնացած մազանոթային կառուցվածքներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային դերմատիտ Պերիօրալ դերմատիտ Ակնե վուլգարիս Համակարգային կարմիր գայլախտ
Նախնական ախտորոշումը
Ռոզացեա, էրիթեմատելանգիեկտատիկ-պապուլոպուստուլոզային ձև։
Վիտամինոթերապիա
Հիվանդին խորհուրդ է տրվում խուսափել անհատական սրացնող գործոններից, կիրառել նուրբ մաշկի խնամք և ամենօրյա լայն սպեկտրի արևապաշտպանություն։ Միջին և արտահայտված բորբոքային ձևերի դեպքում կարող է նշանակվել համակարգային հակաբորբոքային բուժում, օրինակ՝ ցածր դոզայի դոքսիցիկլին՝ բժշկական ցուցումներով։
Տեղային բուժումը
Ազելաինաթթու, մետրոնիդազոլ կամ իվերմեկտին՝ ըստ կլինիկական պատկերի։ Կայուն դեմքային էրիթեմայի և տելանգիեկտազիաների դեպքում կարող են քննարկվել անոթային լազերային կամ լուսային մեթոդները։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top