Կարմիր տափակ որքին

Ռուբեն Բադալյան
02.10.2026
Ընդհանուր տվյալներ
62 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մոտ 3 ամիս առաջ հիվանդը նկատել է դաստակների շրջանում փոքր, կարմրավուն-մանուշակագույն պապուլների առաջացում։ Հետագայում ցանը աստիճանաբար տարածվել է նախաբազուկների և սրունքների վրա։ Հիվանդը նշում է արտահայտված քոր, հատկապես երեկոյան ժամերին։ Վերջին ամիսներին ունեցել է հոգեհուզական սթրես։ Նմանատիպ հիվանդություն նախկինում չի ունեցել։
Հիվանդի գանգատները
Դաստակների և նախաբազուկների շրջանում կարմրավուն-մանուշակագույն ցան, Արտահայտված քոր, Մաշկի չորություն, Նոր ցանի աստիճանական տարածում, Հետագայում առաջացած մուգ հետքեր
Առաջնային ձևաբանական տարրեր
Հարթ, փայլուն, պոլիգոնալ, հարթագագաթ պապուլներ, մանուշակագույն-կարմրավուն երանգով
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիաներ՝ քերծման, Հետբորբոքային հիպերպիգմենտացիա, Որոշ օջախներում՝ կեղևիկներ
Ցանի տեղակայումը
Երկկողմանի դաստակների ներծալքային մակերեսներ, նախաբազուկներ, կոճերի և սրունքների շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի բիոպսիա, Դերմատոսկոպիա, Լաբորատոր քննություններ,
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ, Էկզեմա, Դեղորայքային, լիխենոիդ ռեակցիա, Երկրորդային սիֆիլիս, Կոնտակտային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին
Վիտամինոթերապիա
համակարգային կորտիկոստերոիդներ, ֆոտոթերապիա, համակարգային իմունոմոդուլացնող բուժում
Տեղային բուժումը
տեղային կորտիկոստերոիդներ, էմոլիենտներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top