Վուլգար պսորիազ

Ռուբեն Բադալյան
02.10.2026
Ընդհանուր տվյալներ
32 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ մաշկային ախտահարումները առաջին անգամ նկատել է մոտ 2 տարի առաջ՝ արմունկների շրջանում։ Սկզբնական շրջանում առաջացել են փոքր կարմրավուն, թեփոտ պապուլներ, որոնք հետագայում աստիճանաբար մեծացել և միաձուլվել են՝ ձևավորելով հստակ սահմաններով պլակներ։ Վերջին ամիսներին հիվանդությունը սրվել է։ Նշում է, որ սրացումները հաճախ առաջանում են տարվա ցուրտ եղանակին և հոգեբանական սթրեսից հետո։ Ընտանեկան անամնեզում՝ մոր մոտ պսորիազի առկայություն։
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա կարմրավուն բծերի և պլակների առաջացում Արտահայտված թեփոտում Մաշկի քոր Մաշկի չորություն Ափերի/ներբանների դեպքում՝ ճաքերի առաջացման զգացում Վերջին շրջանում՝ ծնկների և արմունկների ախտահարումների տարածում
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ պապուլներ և պլակներ, հստակ սահմաններով
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփեր, կեղևիկներ՝ քերծման դեպքում, էքսկորիացիաներ, մաշկի չորություն, երկարատև դեպքերում՝ լիխենիֆիկացիա։
Ցանի տեղակայումը
Արմունկների և ծնկների էքստենսոր մակերեսներ, գլխամաշկ, գոտկասրբանային շրջան։
Եղունգների և մազերի ախտահարումը
պսորիազին բնորոշ եղունգային փոփոխություն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա,
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային դերմատիտ, Ատոպիկ դերմատիտ, Կոնտակտային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Վուլգար պսորիազ (Psoriasis vulgaris)
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
տեղային կորտիկոստերոիդներ, վիտամին D-ի անալոգներ՝ օրինակ կալցիպոտրիոլ, կերատոլիտիկ միջոցներ՝ սալիցիլաթթու, կալցիպոտրիոլ/բետամետազոն համակցված պատրաստուկներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top