Ընդհանուր տվյալներ
35 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը մոտ 4 ամիս առաջ նկատել է գլխամաշկի և դեմքի շրջանում կարմրություն և թեփոտում։ Հետագայում ցանը տարածվել է պարանոցի, կրծքավանդակի, մեջքի և վերջույթների վրա։ Հիվանդությունը զարգացել է աստիճանաբար՝ սկզբում առանձին կարմրավուն օջախների առաջացմամբ, որոնք հետագայում միաձուլվել են։ Հիվանդը նշում է չափավոր քոր և մաշկի արտահայտված չորություն։ Նախկինում նմանատիպ մաշկային հիվանդություն չի ունեցել։ PRP-ի դասական մեծահասակների ձևը հաճախ սկսվում է գլխի, պարանոցի և վերին իրանի շրջանում, այնուհետև կարող է տարածվել դեպի մարմնի մեծ հատվածներ։
Հիվանդի գանգատները
Մաշկի կարմրություն Արտահայտված թեփոտում Մաշկի չորություն Միջին ինտենսիվության քոր Ափերի և ներբանների մաշկի հաստացում Մաշկի ձգվածության և կոշտության զգացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Ֆոլիկուլային կերատոտիկ պապուլներ, էրիթեմատոզ-նարնջագույն բծեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մանր և միջին թեփեր Հիպերկերատոզ Մաշկային ճաքեր Ափերի և ներբանների դիֆուզ կերատոդերմիա Էքսկորիացիաներ
Ցանի տեղակայումը
Գլխամաշկ, դեմք, պարանոց, կրծքավանդակ, մեջք, վերին և ստորին վերջույթներ, ափեր և ներբաններ։
Եղունգների և մազերի ախտահարումը
եղունգների թիթեղի հաստացում, դեղնավուն գունավորում, ենթաեղունգային հիպերկերատոզ և սպլինտերային արյունազեղումներ։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի բիոպսիա,PAS ներկում, Ընդհանուր արյան քննություն, կենսաքիմիական քննություններ
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ Սեբորեային դերմատիտ Ատոպիկ դերմատիտ Դեղորայքային էրիթրոդերմիա Դերմատոֆիտոզներ Լիմֆոմա
Նախնական ախտորոշումը
Կարմիր թեփատու մազային որքին
Վիտամինոթերապիա
acitretin, isotretinoin, methotrexate
Տեղային բուժումը
էմոլիենտներ, կերատոլիտիկ միջոցներ, կալցիպոտրիոլ՝ համապատասխան դեպքերում, մաշկի ճաքերի և կերատոդերմիայի խնամք։

