Ընդհանուր տվյալներ
28 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մոտ 1 տարի առաջ հիվանդը նկատել է գլխամաշկի, հոնքերի և քթաշրթային ծալքերի շրջանում թեփոտում և կարմրություն։ Հիվանդությունը ունի քրոնիկ, պարբերաբար սրվող ընթացք։ Սրացումներն առավել արտահայտվում են ցուրտ եղանակին և սթրեսային իրավիճակներից հետո։ Ինքնուրույն օգտագործել է սովորական շամպուններ, որոնց կիրառությունից հետո ունեցել է միայն ժամանակավոր բարելավում։
Հիվանդի գանգատները
գլխամաշկի թեփոտումից, գլխամաշկի և դեմքի կարմրությունից, թեթև քորից, հոնքերի շրջանում մանր թեփերի առաջացումից, քթաշրթային ծալքերի շրջանում կարմրությունից և թեփոտումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ, ոչ հստակ սահմաններով բծեր, յուղոտ կամ թեփանման թեփեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մանր և խոշոր թեփեր Դեղնավուն-յուղոտ կեղևիկներ Էքսկորիացիաներ՝ քորի հետևանքով
Ցանի տեղակայումը
Գլխամաշկ, հոնքեր, միջհոնքային հատված
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների ախտահարում չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա՝ էրիթեմա, դեղնավուն թեփեր, մակերեսային անոթային փոփոխություններ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Գլխամաշկի պսորիազ, Ատոպիկ դերմատիտ, Կոնտակտային դերմատիտ, Տինեա կապիտիս / մաշկի դերմատոֆիտիա, Ռոզացեա, Կանդիդոզ, Սեբոպսորիազ
Նախնական ախտորոշումը
Սեբորեային դերմատիտ՝ գլխամաշկի և դեմքի ախտահարմամբ
Վիտամինոթերապիա
կետոկոնազոլ պարունակող բուժական շամպուն՝ շաբաթական մոտ 2 անգամ, անհրաժեշտության դեպքում՝ ցիկլոպիրոքս, սելեն սուլֆիդ կամ ցինկի պիրիթիոն պարունակող շամպուն, արտահայտված բորբոքման/քորի դեպքում՝ կարճատև տեղային կորտիկոստերոիդային բուժում։
Տեղային բուժումը
