Աբիոտրիկ մաշկախտներ՝ թառամ մաշկ

Ռուբեն Բադալյան
01.10.2026
Ընդհանուր տվյալներ
56 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մոտ 2 տարի առաջ հիվանդը նկատել է դեմքի շրջանում մաշկի աստիճանական թուլացում և կախվածություն։ Դրան նախորդել է ծանր անեմիա, տարածուն այտուցներ, հիպոպրոտեինեմիա, արտահայտված պրոտեինուրիա և երիկամային ֆունկցիայի վատացում։ Հետագայում հետազոտություններով հայտնաբերվել է պլազմաբջջային հիվանդություն՝ բազմակի միելոմա։ Հիմնական հիվանդության բուժումից և այտուցների վերացումից հետո մարմնի այլ հատվածների մաշկային փոփոխությունները աստիճանաբար նվազել են, սակայն դեմքի և պարանոցի շրջանում պահպանվել են թուլացած, կնճռոտ և կախված մաշկային ծալքերը։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է դեմքի և պարանոցի մաշկի արտահայտված թուլացումից, կախվածությունից և բազմաթիվ խորը կնճիռներից։ Նշում է մաշկի առաձգականության զգալի նվազում և արտաքին տեսքի փոփոխություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Առանձին առաջնային ցանային տարրեր չեն հայտնաբերվում։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Խորը կնճիռներ Թուլացած և կախված մաշկային ծալքեր Մաշկի ավելցուկային ծալքավորում Մաշկի առաձգականության կորուստ Դեմքի վաղաժամ ծերացած տեսք
Ցանի տեղակայումը
Դեմք, պարանոց, ականջաբլթակներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարումներ չեն դիտվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի բիոպսիա՝ դերմիսի էլաստիկ թելերի քանակի արտահայտված նվազում, թելերի մասնատում և կուտակումներ։ Verhoeff–Van Gieson հատուկ ներկմամբ՝ էլաստիկ թելերի քանակի նվազում և մասնատվածություն։ Լաբորատոր հետազոտություններ՝ ընդհանուր արյան և կենսաքիմիական քննություններ, շիճուկի և մեզի իմունոֆիքսացիա՝ հիմքում ընկած պլազմաբջջային հիվանդության գնահատման նպատակով։ Նկարագրված կլինիկական դեպքում հայտնաբերվել են պրոտեինուրիա, հիպոպրոտեինեմիա, երիկամային ֆունկցիայի խանգարում և մոնոկլոնալ սպիտակուց։
Դիֆերենցիալ ախտորոշում
Անետոդերմա (Anetoderma) Ehlers–Danlos-ի համախտանիշ, Ժառանգական Cutis laxa, Պրոգերիա/պրոգերոիդ համախտանիշներ, Մաշկի տարիքային արտահայտված էլաստոլիզ, Ձեռքբերովի Cutis laxa
Նախնական ախտորոշումը
Ձեռքբերովի թառամ մաշկ
Վիտամինոթերապիա
մաշկի խնամք և պաշտպանություն, համապատասխան դեպքում՝ պլաստիկ/վերականգնողական վիրաբուժական բուժում՝ ավելցուկային մաշկային ծալքերի հեռացման նպատակով, պարբերական հսկողություն՝ համակարգային ախտահարումների բացառման համար։
Տեղային բուժումը
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top