Ընդհանուր տվյալներ
29 ամյա կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գանգատվում է դեմքի շրջանում քորից, կարմրությունից և այրոցից։
Հիվանդի գանգատները
Գանգատներն առաջացել են նոր խնամքի միջոց օգտագործելուց մոտ 2 օր անց։ Նախկինում նման փոփոխություններ նկատել է օծանելիք օգտագործելիս և անմիջապես դադարեցրել է։ Անամքի միջոցի օգտագործումը դադարեցնելուց հետո ախտահարումը աստիճանաբար սկսել է նվազել։
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլաներ, մանր վեզիկուլաներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիաներ, թեթև թեփոտում
Ցանի տեղակայումը
Դեմքի շրջան՝ մասնավորապես այտեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Փոփոխություններ չեն հայտնաբերվում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ Սեբորեային դերմատիտ Ռոզացեա Դեղորայքային էկզանթեմ
Նախնական ախտորոշումը
Սուր ալերգիկ կոնտակտային դերմատիտ՝
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Ենթադրյալ ալերգենի լիակատար դադարեցում։ Մաշկի նուրբ խնամք և էմոլիենտներ։ Տեղային կորտիկոստերոիդ՝ կարճ կուրսով

