Ընդհանուր տվյալներ
19 տարեկան տղամարդ Մաշկի ֆոտոտիպ՝ III–IV ըստ Fitzpatrick-ի
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ առաջին կոմեդոնները և առանձին պապուլները հայտնվել են մոտ 15 տարեկանում։ Վերջին 6 ամիսների ընթացքում ցանի ինտենսիվությունն աստիճանաբար ավելացել է։ Վերջին 2 ամիսներին հայտնվել են բազմաթիվ բորբոքային պապուլաներ և պուստուլաներ, հատկապես դեմքի կենտրոնական և ստորին հատվածներում։ Հիվանդը նախկինում ինքնուրույն օգտագործել է. սալիցիլաթթու պարունակող լվացող միջոց, սպիրտային լոսյոն, տարբեր «ակնեի դեմ» կոսմետիկ միջոցներ։ Էական և կայուն բարելավում չի արձանագրվել։ Հիվանդը հաճախ սեղմում է պապուլաները և պուստուլաները։ Նշում է, որ մաշկը սովորաբար յուղոտ է, հատկապես ճակատի և քթի շրջանում։ Ընտանեկան անամնեզում մոր մոտ դեռահասության շրջանում եղել է արտահայտված ակնե՝ հետագայում մնացած սպիերով։ Չի ընդունում համակարգային գլյուկոկորտիկոիդներ, անաբոլիկ ստերոիդներ կամ այլ հայտնի ակնե առաջացնող դեղեր։ Չի ծխում։։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է. դեմքի վրա բազմաթիվ «պզուկներից», պարբերաբար ցավոտ բորբոքային տարրերից, մաշկի յուղոտությունից, նոր տարրերի պարբերական առաջացումից, նախկին ցանի տեղերում պահպանվող կարմրավուն և շագանակագույն հետքերից, արտաքին տեսքի պատճառով սոցիալական անհարմարությունից։ Քորը բացակայում է։ Բարձր ջերմություն կամ ընդհանուր թուլություն չի նշում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Դեմքի մաշկի վրա հայտնաբերվում են. ոչ բորբոքային տարրերից՝ բաց կոմեդոններ՝ բազմաթիվ, հատկապես ճակատի և քթի շրջանում, փակ կոմեդոններ՝ բազմաթիվ, մաշկագույն փոքր պապուլների տեսքով։ Բորբոքային տարրերից՝ էրիթեմատոզ պապուլաներ, պապուլոպուստուլոզ տարրեր, առանձին պուստուլաներ։ Հայտնաբերվում են նաև մի քանի ավելի խոր, ցավոտ բորբոքային հանգույցներ, սակայն ֆլուկտուանտ պսևդոցիստեր չեն հայտնաբերվում։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Դեմքի որոշ հատվածներում առկա են հետբորբոքային էրիթեմատոզ մակուլաներ, հետբորբոքային հիպերպիգմենտացիայի փոքր օջախներ, էքսկորիացիաներ՝ ինքնուրույն սեղմելու հետևանքով, առանձին մակերեսային ատրոֆիկ ակնեի սպիեր։ Խորը սպիական փոփոխությունները սահմանափակ են։
Ցանի տեղակայումը
Առավել արտահայտված են դեմքի T-գոտու և այտերի հատվածները։ Մեջքի վերին մասում և կրծքավանդակի վրա առկա են սակավաթիվ պապուլոպուստուլոզ տարրեր։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց ախտաբանական փոփոխությունների։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը կլինիկական է:
Դիֆերենցիալ ախտորոշում
Ռոզացեա, Պերիօրալ դերմատիտ, Ֆոլիկուլիտ, Malassezia folliculitis, Ստերոիդային ակնե, Հիդրադենիտ սուպուրատիվա
Նախնական ախտորոշումը
Վուլգար ակնե
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Բենզոիլ պերօքսիդը, Ադապալեն, Ազելաինաթթու
