Ընդհանուր տվյալներ
43 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գրասենյակային աշխատակից է, վնասակար սովորություններ չի նշում։ Անամնեզում երկու հղիություն և ծննդաբերություն որոնք ընթացել են առանց բարդությունների։ Գանգատվում է աստիճանաբար ի հայտ եկած մազաթափության օջախից ծոծրակային շրջանում։ Ըստ իր խոսքերի մազաթափությունը սկսվել է շուրջ երեք տարի առաջ փոքր օջախից, որն աստիճանաբար մեծացել է։ Ստացել է տեղային բուժում կլոբետազոլով և մինօքսիդիլով, բայց տեսանելի արդյունք րի ստացե։ Ընտանեկան անամնեզում նշում է մոր աուտոիմուն թիրեոիդիտը։ Հոգեհուզական որևէ նշանակալի սթրես չի նշում։ Սննդակարգը բալանսավորված՝ մսի և միրգ բանջարեղենի ակտիվ օգտագրծմամբ։
Հիվանդի գանգատները
Մազաթափության օջախ ծոծրակային շրջանում
Առաջնային ձևաբանական տարրեր
Բացակայում են
Երկրորդային ձևաբանական տարրեր
Բացակայում են
Ցանի տեղակայումը
Բացակայում է
Եղունգների և մազերի ախտահարումը
Օջախային Մազաթափություն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբարատոր զննությամբ հայտնաբերվել է anti-TPO հակամարմիններ, մյուս տվյալները նորմայի սահմաններում
Դիֆերենցիալ ախտորոշում
Տրիխոտիլոմանիա, Թելոգենային, Անդրոգենային Մազաթափություններ, Սիֆիլիտիկ Ալոպեցիա, Տինեա Կորպորիս, Դիսկոիդ Կարմիր Գայլախտ
Նախնական ախտորոշումը
Օջախային Մազաթափություն
Վիտամինոթերապիա
JAK-կինազի ինհիբիտորներ վեց ամսից մեկ տարի
Տեղային բուժումը
Տրիամցինոլոն ացետոնիդ ներարկում, Գլխամաշկի մեզոթերապիա վիտամիններով, կլոբետազոլի քսուք, մինօքսիդիլ սփրեյ


