Ընդհանուր տվյալներ
62 տարեկան տղամարդ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ախտահարումը նկատել է մոտ 5 ամիս առաջ։ Սկզբում եղել է փոքր կարմիր բիծ, որը աստիճանաբար մեծացել է։ Ինքնաբուժմամբ օգտագործած միջոցները էական ազդեցություն չեն ունեցել։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է առնանդամի գլխիկի շրջանում երկար ժամանակ պահպանվող վառ կարմիր բծից, թեթև այրոցից և զգայունությունից։ Երբեմն նկատում է մակերեսային խոնավություն, թեթև արյունահոսություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հստակ սահմաններով, փայլուն, ինտենսիվ կարմիր էրիթեմատոզ պլակ՝ հարթ կամ թեթևակի թավշանման մակերեսով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
մակերեսային էրոզիա, կեղև, փոքր խոց։
Ցանի տեղակայումը
առնանդամի գլխիկի և ներքին նախամաշկի շրջանում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ախտահարված հատվածի բիոպսիա, սնկաբանական և մանրէաբանական քննություններ: Դերմատոսկոպիկ` կարմրավուն ֆոն և անոթային կառուցվածքների փոփոխություններ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Բալանիտ և բալանոպոստիտ, Կանդիդոզ, Պսորիազ, Լիխեն պլանուս, Լիխեն սկլերոզուս,Կոնտակտային դերմատիտ, ինվազիվ տափակ բջջային կարցինոմա:
Նախնական ախտորոշումը
Քեյրայի էրիթրոպլազիա (Erythroplasia of Queyrat):
Վիտամինոթերապիա
լազերային կամ կրիոթերապևտիկ մեթոդներ, վիրաբուժական հեռացում։
Տեղային բուժումը
տեղային 5-ֆտորուրացիլ կամ իմիքվիմոդ:
