Ընդհանուր տվյալներ
24 տարեկան տղամարդ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 6 ամիս առաջ։ Սկզբում կարմրավուն օջախներ են առաջացել առնանդամի շրջանում, այնուհետև՝ պերիանալ հատվածում։ Ախտահարումները պարբերաբար սրվում են սթրեսից և մաշկի գրգռումից:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է առնանդամի և հետանցքի շրջանի կարմրավուն օջախներից, թեթև քորից և այրոցից։ Նշում է, որ ախտահարումները պարբերաբար սրվում են։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հստակ սահմաններով, վառ կարմիր էրիթեմատոզ պլակներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
արծաթասպիտակ թեփ, մակերեսային էրոզիաներ և ճաքեր։
Ցանի տեղակայումը
առնանդամի գլխիկի շրջանում և հետանցքի շուրջը:
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների վրա`փոսիկներ, մազերի ախտահարում չի հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ` կետային անոթներ: Անոթների կանոնավոր և սիմետրիկ դասավորություն:
Դիֆերենցիալ ախտորոշում
Կանդիդոզային բալանոպոստիտ, Դերմատոֆիտոզ, Սեբորեային դերմատիտ, Կոնտակտային դերմատիտ, Լիխեն սկլերոզուս, Լիխեն պլանուս,Syphilis.
Նախնական ախտորոշումը
Փսորիազ՝ առնանդամի և պերիանալ շրջանի ախտահարմամբ:
Վիտամինոթերապիա
խուսափել գրգռիչներից և շփումից, պահպանել ախտահարված հատվածների նուրբ հիգիենան և չորությունը։
Տեղային բուժումը
տեղային կալցինևրինի ինհիբիտորներ: Կարճ ժամանակով` ցածր ուժգնության տեղային կորտիկոստերոիդներ:
