Ընդհանուր տվյալներ
56 տարեկան կին։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գոյացությունը նկատել է մոտ 8 ամիս առաջ։ Սկզբում եղել է փոքր, միատարր շագանակագույն բիծ։ Վերջին 3 ամիսների ընթացքում այն մեծացել է, դարձել է ասիմետրիկ և ձեռք է բերել տարբեր գունավորում։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է աջ սրունքի վրա գտնվող պիգմենտային գոյացության մեծացումից, գույնի փոփոխությունից և երբեմն՝ քորից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Մոտ 1.5 սմ տրամագծով ասիմետրիկ պիգմենտային պլակ՝ անկանոն եզրերով և անհամասեռ գունավորմամբ՝ շագանակագույն, մուգ շագանակագույն և սև հատվածներով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Գոյացության կենտրոնական հատվածում առկա է փոքր էրոզիա և բարակ կեղև։
Ցանի տեղակայումը
Մեկ օջախ՝ աջ սրունքի առաջային մակերեսին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիայով հայտնաբերվել են ասիմետրիկ պիգմենտային կառուցվածքներ, անկանոն պիգմենտային ցանց և տարբեր գունային գոտիներ։ Կատարել էքսցիզիոն բիոպսիա:
Դիֆերենցիալ ախտորոշում
Դիսպլաստիկ նևուս, Պիգմենտային BCC, Սեբորեային կերատոզ, Լենտիգո, Սովորական մելանոցիտային նևուս:
Նախնական ախտորոշումը
Մելանոմա
Վիտամինոթերապիա
վիրաբուժական հեռացում:
Տեղային բուժումը
