BCC (բազալ բջջային կարցինոմա):

Albert Ananyan
29.09.2026
Ընդհանուր տվյալներ
81 տարեկան տղամարդ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մաշկային ախտահարումը նկատել է մոտ 1 տարի առաջ։ Սկզբում եղել է փոքր, փայլուն վարդագույն հանգույց, որը դանդաղ մեծացել է։ Ժամանակի ընթացքում կենտրոնում առաջացել է խոց և կեղև։ Հիվանդը երկար տարիներ ենթարկվել է արևային ճառագայթման։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ճակատի շրջանում երկար ժամանակ չապաքինվող վերքից, երբեմն՝ փոքր արյունահոսությունից և կեղևակալումից։ Ցավը բացակայում է։
Առաջնային ձևաբանական տարրեր
Կիսագնդաձև, փայլուն, մարգարտանման եզրերով հանգույց՝ տելեանգիեկտազիաներով:
Երկրորդային ձևաբանական տարրեր
խոց, շճաարյունային կեղևներ, սպի:
Ցանի տեղակայումը
Ճակատի վրա՝ մեկ, մոտավորապես 1–1.5 սմ տրամագծով օջախ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիայով դիտվում են փայլուն սպիտակավուն-վարդագույն կառուցվածքներ, ծառանման տելեանգիեկտազիաներ և պիգմենտային կառուցվածքներ։ Վերջնական ախտորոշման համար կատարվում է բիոպսիա:
Դիֆերենցիալ ախտորոշում
Տափակ բջջային կարցինոմա (SCC), Ակտինիկ կերատոզ, Սեբորեային կերատոզ, Մելանոմա, Պիգմենտային նևուս, Քրոնիկական մաշկային խոց:
Նախնական ախտորոշումը
Բազալ բջջային կարցինոմա (Basal Cell Carcinoma, BCC):
Վիտամինոթերապիա
վիրաբուժական հեռացում,ճառագայթային բուժում:
Տեղային բուժումը
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top