Հոֆմանի թարախակալվող ֆոլիկուլիտ:

Albert Ananyan
29.09.2026
Ընդհանուր տվյալներ
43 տարեկան տղամարդ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մի քանի տարի առաջ՝ գլխամաշկի վրա ցավոտ ֆոլիկուլյար պապուլների և պուստուլների առաջացմամբ։ Ժամանակի ընթացքում առաջացել են խոր հանգույցներ, որոնք երբեմն բացվել են՝ արտազատելով թարախ։ Ախտահարումների հետընթացից հետո առաջացել են սպիներ և մազաթափության օջախներ։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է գլխամաշկի վրա ցավոտ հանգույցներից, թարախային արտադրությունից, քորից և մազաթափությունից։ Նշում է, որ ախտահարումները պարբերաբար կրկնվում են։
Առաջնային ձևաբանական տարրեր
Ֆոլիկուլյար պապուլներ և պուստուլներ, ցավոտ ինֆիլտրատիվ հանգույցներ,ենթամաշկային թարախակույտեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թարախային արտադրություն, կեղևներ, ֆիստուլային ուղիներ, սպիներ:
Ցանի տեղակայումը
գլխամաշկի մազածածկ հատվածում` գագաթային և ծոծրակային շրջաններում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգներիախտահարում չի հայտնաբերվել, սպիական մազաթափություն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
թարախային արտադրության բակտերիոլոգիական հետազոտություն՝ հարուցչի և հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշում, մաշկի բիոպսիա:
Դիֆերենցիալ ախտորոշում
Բակտերիալ ֆոլիկուլիտ և ֆուրունկուլոզ,Գլխամաշկի դերմատոֆիտոզ, Դիսեկցիոն ցելյուլիտ/ֆոլիկուլիտ:
Նախնական ախտորոշումը
Հոֆմանի դիսեկցիոն ֆոլիկուլիտ (Folliculitis et perifolliculitis capitis abscedens et suffodiens):
Վիտամինոթերապիա
հակաբակտերիալ և հակաբորբոքային միջոցներ Acnotren(իզոտրետինոին):
Տեղային բուժումը
Տեղային հակասեպտիկ միջոցներ, համապատասխան հակաբակտերիալ պատրաստուկներ:Խորը թարախակույտերի դեպքում` վիրաբուժական դրենավորում։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top