Ընդհանուր տվյալներ
21 տարեկան տղամարդ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 2–3 ամիս առաջ։ Սկզբում քթի շրջանում առաջացել է փոքր կարմրավուն բիծ:Արևի երկարատև ազդեցությունից հետո ցանն ավելի արտահայտված է դարձել։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է քթի շրջանում առաջացած կարմրավուն ցանից, երբեմն՝ թեթև այրոցից։ Ցանը ավելի նկատելի է արևի ազդեցությունից հետո։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ, հստակ սահմաններով բիծ՝ քթի շրջանում։
Երկրորդային ձևաբանական տարրեր
նուրբ թեփոտում,հիպերպիգմենտացիա,ֆոլիկուլային խցանումներ։
Ցանի տեղակայումը
քթի մեջքային հատվածում:
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների ախտահարում չի հայտնաբերվել,մազաթափություն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ANA, anti-dsDNA, anti-Sm հակամարմինները + են, մաշկի բիոպսիա:
Դիֆերենցիալ ախտորոշում
Ռոզացեա,Սեբորեային դերմատիտ,Դերմատոմիոզիտ,Ֆոտոդերմատիտ, Պելագրա:
Նախնական ախտորոշումը
Կարմիր գայլախտ
Վիտամինոթերապիա
Արևապաշտպանություն՝ բարձր SPF-ով միջոցների կանոնավոր կիրառմամբ և արևի ուղիղ ազդեցության սահմանափակմամբ։
Տեղային բուժումը
տեղային կորտիկոստերոիդներ, կալցինևրինի ինհիբիտորներ:Կարևոր է ամենօրյա ֆոտոպաշտպանությունը և մաշկի խոնավեցումը։
