Ընդհանուր տվյալներ
12 տարեկան աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 2 շաբաթ առաջ։ Սկզբում առաջացել են առանձին փոքր վարդագույն պապուլներ, որոնք աստիճանաբար միավորվել են և կազմել գծային ցան։ Նախկինում նմանատիպ հիվանդություն չի ունեցել։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ձախ ձեռքի վրա առաջացած գծային ցանից և թույլ քորից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Փոքր, վարդագույն-կարմրավուն, թեթևակի բարձրացած պապուլներ, որոնք միավորվում են գծային ժապավենի մեջ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեթև մակերեսային թեփոտում։
Ցանի տեղակայումը
Ցանը միակողմանի է և տեղակայված է ձախ վերին վերջույթին:
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ախտորոշումը հիմնականում կլինիկական է,մաշկի բիոպսիա՝ հյուսվածաբանական հետազոտությամբ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Գծային փսորիազ, Lichen nitidus,Գծային էպիդերմալ նևուս, Գծային պորոկերատոզ:
Նախնական ախտորոշումը
Գծային որքին (Lichen striatus), տիպիկ ձև։
Վիտամինոթերապիա
հիվանդությունը սովորաբար ինքնուրույն անցնող է, հատուկ բուժում հաճախ անհրաժեշտ չէ, խուսափել մաշկի գրգռումից և պահպանել մաշկի բնական խոնավությունը։
Տեղային բուժումը
Քորի կամ քսերոզի դեպքում կիրառել անբույր, հիպոալերգեն խոնավեցնող միջոցներ՝ օրական մի քանի անգամ, հատկապես լոգանքից հետո,տեղային կորտիկոստերոիդներ։
