Ընդհանուր տվյալներ
37 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 7–10 օր առաջ։ Սկզբում կրծքավանդակի շրջանում առաջացել է մեկ վարդագույն բիծ, որը հետագայում մեծացել է։ Մի քանի օր անց իրանի և վերջույթների վրա ի հայտ են եկել բազմաթիվ ցանային տարրեր։ Վերջին շաբաթներին սուր վարակային հիվանդություն կամ արտահայտված սթրես է եղել։ Նմանատիպ հիվանդություն նախկինում չի ունեցել։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է մաշկի վրա առաջացած վարդագույն, քոր առաջացնող ցանից, հատկապես իրանի շրջանում։ Քորը միջին ինտենսիվության է, ավելի արտահայտված երեկոյան։
Առաջնային ձևաբանական տարրեր
Գերակշռում են կլորավուն, օվալաձև, վարդագույն-կարմրավուն բծեր և փոքր բծային-պապուլյոզ տարրեր։ Սկզբում առկա է եղել ավելի մեծ՝ այսպես կոչված «մայրական բիծ»։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Տարրերի մակերեսին նկատվում է բարակ թեփոտում՝ հատկապես ծայրամասային հատվածներում։ Որոշ տարրերի կենտրոնում`թեթև հիպերպիգմենտացիա։
Ցանի տեղակայումը
իրանի վրա՝ կրծքավանդակի, որովայնի, մեջքի շրջանում,ստորին վերջույթների պրոքսիմալ հատվածներում:
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր արյան քննությունը՝ առանց էական շեղումների։Ախտորոշումը հիմնականում կլինիկական է։
Դիֆերենցիալ ախտորոշում
մակերեսային դերմատոֆիտոզից, երկրորդային սիֆիլիսից, կաթիլային փսորիազից, սեբորեային դերմատիտից, դեղորայքային էկզանտեմայից։
Նախնական ախտորոշումը
Վարդագույն որքին (Pityriasis rosea, Gibert-ի հիվանդություն):
Վիտամինոթերապիա
Հիվանդին խորհուրդ է տրվում խուսափել մաշկի գրգռումից, տաք լոգանքներից և կոպիտ օճառներից։ Քորի դեպքում` հակահիստամինային միջոցներ
Տեղային բուժումը
Քորի դեպքում՝ խոնավեցնող և հանգստացնող միջոցներ, անհրաժեշտության դեպքում՝ թույլ տեղային կորտիկոստերոիդային պատրաստուկ:Մաշկը պահել խոնավ և խուսափել քերծելուց։
