Ակնե

Madlen Mkrtchyan
29.09.2026
Ընդհանուր տվյալներ
26 տարեկան աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ դեմքի վրա ցանը սկսել է մոտ 3 տարի առաջ, բայց ավելի արտահայտված է մեջքի շրջանում։ Վերջին մեկ տարվա ընթացքում պզուկները դարձել են ավելի մեծ, ցավոտ և երկար ժամանակ չեն անցնում։ Նախկինում ինքնուրույն օգտագործել է տարբեր քսուքներ և հակաբակտերիալ միջոցներ, սակայն էական արդյունք չի նկատել։ Նշում է, որ նմանատիպ ծանր ակնե ունեցել է նաև ավագ եղբայրը։
Հիվանդի գանգատները
Մեջքի վրա ցավոտ, խորը հանգույցներ, թարախային տարրեր և հետքեր։ Հիվանդը հատկապես անհանգստացած է սպիների առաջացումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլաներ, պուստուլաներ, ցավոտ բորբոքային հանգույցներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիաներ, կեղևներ, հետբորբոքային պիգմենտացիա և ատրոֆիկ ակնեային սպիներ։
Ցանի տեղակայումը
Մեջք
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
կատարվել են ընդհանուր արյան և կենսաքիմիական հետազոտություններ
Դիֆերենցիալ ախտորոշում
Ֆոլիկուլիտ, Acne conglobata,
Նախնական ախտորոշումը
Acne vulgaris
Վիտամինոթերապիա
Պերօրալ ռետինոիդներ
Տեղային բուժումը
Մեղմ մաքրող միջոց, ոչ կոմեդոգեն խոնավեցնող միջոց և SPF։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top