Ընդհանուր տվյալներ
50 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մասնագիտությամբ վարորդ է, վնասակար սովորություններից նշում է ծխելը։ Իրեն հիվանդ է համարում հինգ տարի։ Հոսպիտալացվել է մաշկաբանական ստացիոնարում ստացել համակարգային բուժում, բայց չի հիշում ինչ դեղորայք։ Վիրահատվել է թարախային հիդրադենիտի կապակցությամբ, բայց մեկ ամիս անց այն կրկնվել է։ Վերջնական բուժում չստանալով հիասթափվել է առողջապահական համակարգից և այժմ ոչ մի բուժում չի ստանում
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ցակոտ էրիթեմատոզ պապուլոպուստուլյար տարրերից
Առաջնային ձևաբանական տարրեր
Թարախաբշտեր, Հանգույցներ,Հանգուցիկներ,
Երկրորդային ձևաբանական տարրեր
Սպիներ, Կեղևներ
Ցանի տեղակայումը
Մեջք, կրծքավանդակ առաջային մակերես կենտրոնական հատված, անութափոեր, միջհետույքային ծալք
Եղունգների և մազերի ախտահարումը
Գլխամաշկի մազածածկ հատվածի թարախային բորբոքում, եղունգներում փոփոխությունները բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
PASH/ PAPASH համախտանիշ՝ (Գանգրենոզ պիոդերմիա, ակնե, քրոնիկական հիդրադենիտ, պիոգեն արթրիտ PAPASH-ի դեպքում) SAPHO սինդրոմ ՝ սինովիտ, ակնե, պուստուլոզ, հիպերօստեոզ, օստեիտ
Նախնական ախտորոշումը
Ֆոլիկուլյար Օկլուզիոն Տետրադայի Համախտանիշ
Վիտամինոթերապիա
Համակարգային հակաբիոտիկներ՝ Դոքսիցիկլին 100մգ, Կլինդամիցին 300մգ 6-12 շաբաթ, Համակարգային ռետինոիդներ՝ իզոտրետինոին 0,3մգ/կգ/օր, TNF-ալֆա ինհիբիտորներ՝ ինֆլիքսիմամբ, ադալիմումամբ
Տեղային բուժումը
Հակաբակտերիալ քսուքներ՝ օր.՝ մուպերիցին կրեմ, Սալիցիլաթթվի 2-10% - անոց լ-թ, տեղային ռետինոիդներ՝ տրետինոին



