Չոր Ստրեպտոդերմիա

Դավիթ Միրզոյան
29.09.2026
Ընդհանուր տվյալներ
10 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ծնվել է նորմալ քաշով, հասուն գեստացիոն տարիքվ, աճը և զարգացումը տարիքին համապատասխան։ Որևէ ժառանգական հիվանդություն ծնողները չեն նշում։ Երեխան գրեթե չի հիվանդանում, վարում է ակտիվ ֆիզիկական կենսակերպ, հաճախ գտնվում է արևի տակ առանց արևապաշտպան միջոցների։ Հիպոպիգմենտացիոն բիծը առաջացել է մոտ չորս ամիս առաջ, սկսել է աստիճանաբար մեծանալ արևի ճառագայթների ազդեցությամբ
Հիվանդի գանգատները
Գանգատվում է դեմքի հիպոպիգմենտացիոն բծից
Առաջնային ձևաբանական տարրեր
Հիպոպիգմենտացիոն բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Բացակայում են
Ցանի տեղակայումը
Այտային և թշային շրջաններ
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Վուդի լամպով՝ առանց ֆլյուրեսցենցիայի, քերուկով սնկերը բացակայում են, ցանքսով առկա են Streptococcus pyogenes և Staphylococcus aureus
Դիֆերենցիալ ախտորոշում
Վիտիլիգո, Գունափոփոխ Որքին, Հետբորբոքային Հիպոպիգմենտացիա, Դեպիգմենտացիոն Նեվուս, Անեմիկ Նեվուս, Սկլերոտրոֆիկ Որքին, Հիպոպիգմենտացիոն Սնկաձև Միկոզ
Նախնական ախտորոշումը
Չոր ստրեպտոդերմիա
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Հակաբակտերիալ քսուքներ՝ օր.՝ մուպերիցին կրեմ, արևից պաշտպանություն
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top