Փսորիազ

Դավիթ Միրզոյան
29.09.2026
Ընդհանուր տվյալներ
75 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հետդաշտանադադարային տարիքի կին, չի նշում վնասակար սովորություններ։ Իրեն հիվանդ է համարում մոտ քառասուն տարի։ Նշում է վահանիկների ավելացում սթրեսից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Տարիներ առաջ դիմել է մաշկաբանի և ստացել է բուժում խնդրի համար օգտագործելով քսուքներ, որոնք միառժամանակ մեղմացրել են ախտանշանները, բայց դրանք կրկին հետ են եկել դեղորայքը դադարեցնելուց հետո։ Ընտանիքի անդամների մոտ նման խնդրի առկայություն չի մտաբերում։ Սննդակարգը բալանսավորված՝ չի չարաշահում ալկոհոլը, ճարպոտ սնունդը, համեմունքները, ուտում է սեզոնային բանջարեղեն։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մարմնի տարբեր հատվածներում առկա թեփոտվող և արյունահոսող մակերեսներից, որորնք քորվում են
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ, Վահանիկ, Լիխենիֆիկացիա, էրոզիա, կեղև,ճաք
Ցանի տեղակայումը
Արմունկների ծնկներ դրսային մակերես, ձախ ներբան
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ֆիզիկալ զննման ժամանակ՝ Կեյնինգ-Գասենֆլյուգի բնաճարպային ախտանիշ, Ծայրային թաղանթի ախտանիշ, Պոլոտեբնովի արյունային ցողի ախտանիշ, Պիլմովի եզրագոտու ախտանիշ, Կեբերի իզոմորֆ ֆենոմեն
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային Դերմատիտ, Ատոպիկ Դերմատիտ, Կարմիր Տափակ Որքին, Տափակաբջջային քաղցկեղ in situ
Նախնական ախտորոշումը
Քրոնիկական էրիթեմատոզ վահանիկային փսորիազ
Վիտամինոթերապիա
Ցիտոստատիկներ, Համակարգային ԳԿՍ (միայն շատ ծանր դեպքերում), Համակարգային ռետինոիդներ, Ինտերլեյկինների ինհիբիտորներ՝ ուստեկինումամբ(IL-12, 23 Stelara), սեցուկինումաբ (IL-17A` Cosentyx), Իքսեկիզումաբ (Taltz, IL17A), Ռետինոիդներ՝ ացիտրետին
Տեղային բուժումը
ԳԿՍ՜ կլոբետազոլ, բետամետազոն, տրիիամցինոլոն քսուքներ և նրբաքսուքներ, կերատինոլիտիկներ՝ սալիցիլաթթու 2-10%, Ուրեա 10-15%, Վիտամին D3-ի ածանցյալներ՝ կալցիպոտերին, կալցիպիտրոլ, ռետինոիդներ՝ տրետինոին, տազարոտեն
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top