Ընդհանուր տվյալներ
21 տարեկան աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ուսանող է, վնասակար սովորություններ չի նշում։ Իրեն հիվանդ է համարում մեկ շաբաթ, նշելով գերգունակային բծի աստիճանաբար մեծանալու մասին։ Քոր, ցավ, այրոց, մռմռոց, ծակծկոց չունի։ Ընտանիքի անդամներից ոչ ոք չունեն նման խնդիր։ Ջրի հետ շփումից ավելի է տարածվել։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է մաշկի վրա հայտնված դարչնագույն բծերից
Առաջնային ձևաբանական տարրեր
Գերգունակային բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Բացակայում են
Ցանի տեղակայումը
Իրանի վրա
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Օջախից քերուկով հայտնաբերվել է Malassezia globosa տեսակի սունկ
Դիֆերենցիալ ախտորոշում
Վիտիլիգո, Չոր Ստրեպտոդերմիա (Սպիտակ Որքին), Հետբորբոքային Հիպոպիգմենտացիա, Դեպիգմենտացիոն Նեվուս, Անեմիկ Նեվուս, Սկլերոտրոֆիկ Որքին, Հիպոպիգմենտացիոն Սնկաձև Միկոզ
Նախնական ախտորոշումը
Գունափոփոխ որքին
Վիտամինոթերապիա
Իտրակոնազոլ 100մգ օրական երկու անգամ յոթ օր
Տեղային բուժումը
Կետոկոնազոլ շամպույն պարանոցից մինչև ոտքեր քսել փրփրացնել, լվանալ, օրական մեկ անգամ երկու շաբաթ։ Բուժումը չդադարեցնել նույնիսկ բծերի վերանալու դեքում։

