Ընդհանուր տվյալներ
26 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գյուղաբնակ տղամարդ, զբաղվում է ռազմական գործով, վնասկար սովորություններ չի նշում։ Իրեն հիվանդ է համարում տասը տարի, այդ ընթացքում ցանը աստիճանաբար տարածվել է։ Նշում է քաղցրավենիքի չարաշահում սննդակարգում և դրա արդյունքում վիճակի սրում։ Դեղորայքի օգտագործում չի նշում։ Ընտանեկան անամնեզում չկան նման խնդրով մարդիկ։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է մեջքին առկա թարախաբշտիկներից
Առաջնային ձևաբանական տարրեր
Բշտիկներ, Թարախաբշտիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Սպիներ, Կեղևներ
Ցանի տեղակայումը
Մեջքի լրիվ ընդգրկում
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
Վարակային ֆոլիկուլիտներ՝ բակտերիալ, սնկային, Քրոնիկական հիդրադենիտ, Դարիեյի Հիվանդություն, Դեղորայքային ակնեանման ցանավորում
Նախնական ախտորոշումը
Կորյակային Հիվանդություն միջին ծանրության
Վիտամինոթերապիա
Համակարգային ռետինոիդներ՝ իզոտրետինոին 0,3մգ/կգ/օր երեքից ութ ամիս, Դոքսիցիկլին / Մինոցիկլին 100մգ. (50մգ օրական 2 անգամ ուտելու ընթացքում)
Տեղային բուժումը
Սալիցիլաթթու 3-10%-անոց լ-թ, տեղային ռետինոիդներ՝ տրետինոին 0,1%, Բենզոիլ Պերօքսիդ 5-20%, Կլինդամիցին


