Գոտևորող Որքին

Դավիթ Միրզոյան
28.09.2026
Ընդհանուր տվյալներ
5 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Երեխան ծնվել է երեք կգ. քաշով, քառասուն շաբաթականում, հիսուն սմ. հասակով։ Ըստ մոր խոսքերի երեխան առողջ և աշխույժ է հազվադեպ է հիվանդանում շնչառական կամ աղիքային ինֆեկցիաներով։ Բայց մայրը հղիության վերջին շաբաթներում վարակվել է ջրծաղիկով։ Ընտանիքի անդամներից ոչ ոք վարակված չեն ջրծաղիկով և չունեն նման մաշկային դրսևորում։ Չի ջերմում։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է կրծքավանդակի ձախ կեսում առկա ցանավորումից և ցավից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բիծ, Բշտիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա
Ցանի տեղակայումը
Կրծքավանդակի ստորին շրջանի ձախակողմյան առաջահետին ցան, միջին գծով սահմանափակված
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
Հասարակ Հերպես, Հերպեսանման մաշկաբորբ, Կոքսակի վիրուս (ձեռք ոտք բերան հիվանդություն, Բշտային իմպետիգո
Նախնական ախտորոշումը
Գոտևորող որքին
Վիտամինոթերապիա
Ացիկլովիր 40-80 մգ/կգ/օր հաբեր յոթից տաս օր, Ոչ ստերոիդային հակաբորբոքայիններ (COX-2 օր.՝ էտորիկոկսիբ, ցելեկոկսիբ)
Տեղային բուժումը
Բրիլյանտային կանաչ լ-թ, Ացիկլովիր քսուք
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top