Գունափոփոխ որքին (Tinea versicolor)

Ռազմիկ Մարկոսյան
26.09.2026
Ընդհանուր տվյալներ
Տարիք / Սեռ․ 24 տարեկան, իգական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Բուժառուն նշում է, որ առաջին ախտանիշները (մանր, վարդագույն բծեր) ի հայտ են եկել շուրջ 1.5 ամիս առաջ՝ ծովափնյա հանգստից հետո:
Հիվանդի գանգատները
Կրծքավանդակի, մեջքի վերին հատվածի և ուսագոտու շրջանում բազմաթիվ, տարբեր երանգների (վարդագույնից մինչև բաց շագանակագույն և սպիտակավուն) բծերի առկայություն: Թեթևակի, պարբերական բնույթի քոր, որն ուժեղանում է քրտնելիս կամ տաք ջրով լոգանք ընդունելուց հետո:
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
մեջքի վերին երկրորդական մասում, կրծքավանդակին, ուսագոտու և պարանոցի հետին-կողմնային մակերեսներին:
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Վուդի լամպով զննում, Բալցերի փորձ,դերմատոսկոպիա
Դիֆերենցիալ ախտորոշում
Վարդագույն որքին,Վիտիլիգո,Սեբորեային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Գունափոփոխող որքին
Վիտամինոթերապիա
Հակասնկային դեղեր(ֆլյուկոնազոլ)
Տեղային բուժումը
Շամպույն / Լոսյոն․ Կետոկոնազոլ 2% շամպույն կամ Սելենիում սուլֆիդ 2.5%
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top