Ընդհանուր տվյալներ
Տարիք / Սեռ․ 26 տարեկան, իգական
Կյանքի և հիվանդության անամնեզ
7 օր առաջ ունեցել է վերին շրթունքի շրջանում ցավոտ, խմբավորված բշտիկավորում (հերպեսի հերթական ռեցիդիվ): 3 օր անց վերին և ստորին վերջույթներին ի հայտ են եկել բնորոշ շրջանաձև, թիրախանման տարրեր, որոնք աստիճանաբար ավելացել են: Տարվա մեջ 2-3 անգամ նշում է Herpes simplex վիրուսային վարակի ռեցիդիվներ: Ալերգիկ անամնեզը բարդացած չէ, խրոնիկական այլ հիվանդություններ չի նշում:
Հիվանդի գանգատները
Ցավոտ, քորվող թիրախանման ցանավորում վերջույթներին, շուրթերի շրջանում ցավոտ էրոզիաներ, սուբֆեբրիլ ջերմություն (37.5°C), ընդհանուր թուլություն:
Առաջնային ձևաբանական տարրեր
Բծեր, պապուլաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, կեղև
Ցանի տեղակայումը
Դաստակներ, նախաբազուկներ, ծնկների և սրունքների շրջան, շուրթեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր արյան քննություն (ԷՀԱ-ի թեթևակի բարձրացում), վիրուսաբանական հետազոտություն (HSV 1/2 PCR դրական), դերմատոսկոպիա
Դիֆերենցիալ ախտորոշում
Ուրտիկարիա Պեմֆիգուս Վիրուսային էկզանթեմա Վասկուլիտներ
Նախնական ախտորոշումը
Erythema multiforme minor՝ HSV-ի հետ ասոցացված
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային թերապիա (Ացիկլովիր / Վալացիկլովիր) Հակահիստամինային պրեպարատներ Վիտամինոթերապիա Համակարգային կորտիկոստերոիդներ (ըստ անհրաժեշտության/ծանր ընթացքի դեպքում)
Տեղային բուժումը
Էրոզիաների մշակում հակասեպտիկ լուծույթներով Տեղային կորտիկոստերոիդային կրեմներ
