Ընդհանուր տվյալներ
Տարիք / Սեռ․ 58 տարեկան, իգական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Բուժառուն դեմքի մաշկին անսովոր գոյացությունը նկատել է շուրջ 1 տարի առաջ: Սկզբնական շրջանում այն փոքր, մարգարտափայլ հանգուցիկ էր, որն աստիճանաբար մեծացել է չափսերով: Վերջին 3 ամսում կենտրոնական հատվածում առաջացել է չբուժվող խոց, որը թեթև վնասման դեպքում (սրբիչով լվացվելիս) հեշտությամբ արյունահոսում է: Քրոնիկական հիվանդություններից նշում է II տիպի շաքարային դիաբետ:
Հիվանդի գանգատները
Քթի շրջանում անցավ, դանդաղ աճող, խոցոտվող և պարբերաբար արյունահոսող գոյացության առկայություն, կոսմետիկ դեֆեկտ:
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույց (մարգարտանման, փայլուն եզրերով)
Երկրորդային ձևաբանական տարրեր
Խոց, կեղև
Ցանի տեղակայումը
Քթի աջ թևի և քթաըմպանային ծալքի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա․ ծառանման լայնացած անոթներ (arborizing telangiectasias), մարգարտափայլ սպիտակ-վարդագույն զոնաներ, կենտրոնական խոցոտում
Դիֆերենցիալ ախտորոշում
Ակտինիկ կերատոզ Տափակբջջային քաղցկեղ (Squamous Cell Carcinoma) Սեբորեային կերատոմա Նևուս (պիգմենտային կամ ոչ պիգմենտային)
Նախնական ախտորոշումը
Basal Cell Carcinoma, nodular-ulcerative type (Բազալբջջային քաղցկեղ, հանգույցային-խոցային ձև)
Վիտամինոթերապիա
Վիրաբուժական հեռացում
Տեղային բուժումը
հատուկ բուժում չի ցուցվում:
