Ընդհանուր տվյալներ
Տարիք / Սեռ․ 48 տարեկան, իգական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Բուժառուն նշում է, որ ցանն ի հայտ է եկել շուրջ 2 ամիս առաջ՝ ուժեղ հոգեէմոցիոնալ սթրեսից հետո: Սկզբում տարրերը նկատվել են ոտնաթաթերի և կոճերի շրջանում, այնուհետև աստիճանաբար տարածվել դեպի սրունքներ և դաստակների ծալիչ մակերեսներ: Խրոնիկական այլ հիվանդություններ չի նշում:
Հիվանդի գանգատները
Ինտենսիվ քոր (որն ուժեղանում է երեկոյան ժամերին): Բազմանկյուն, մանուշակագույն, փայլուն հանգուցիկների առկայություն, կոսմետիկ անհանգստություն:
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփոտում, հիպերպիգմենտացիա, էքսկորիացիաներ (քորվածքներ)
Ցանի տեղակայումը
Դաստակների և նախաբազուկների ծալիչ մակերեսներ, սրունքներ, կոճերի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա․
Դիֆերենցիալ ախտորոշում
Վարդագույն որքին Պսորիազ Դեղորայքային ցան (Lichenoid drug eruption)
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին (Lichen planus), տիպիկ ձև, տարածուն ընթացք
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային պրեպարատներ (քորի վերահսկման համար) Վիտամինոթերապիա (A, E, D3) Համակարգային կորտիկոստերոիդներ (ըստ անհրաժեշտության/տարածուն և ինտենսիվ ընթացքի դեպքում)
Տեղային բուժումը
տեղային կորտիկոստերոիդներ (կրեմ/քսուք) Խոնավեցնողներ
