Ընդհանուր տվյալներ
Տարիք / Սեռ․ 52 տարեկան, իգական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Բուժառուն նշում է, որ 4 օր առաջ կրծքավանդակի ձախ կեսում ի հայտ է եկել ինտենսիվ ծակող, այրող ցավ և մաշկի զգայնության կտրուկ բարձրացում (հիպերէսթեզիա): Ցավային ախտանիշներից 2 օր անց նույն հատվածում ձևավորվել է էրիթեմատոզ ֆոնի վրա խմբավորված բշտիկային ցան: Մանկական հասակում տարել է ջրծաղիկ (Varicella):
Հիվանդի գանգատները
Իրանի ձախ կողմնային հատվածում ցավ, այրոց, քոր և ցավոտ բշտիկային ցանավորում:
Առաջնային ձևաբանական տարրեր
Բշտիկներ էրիթեմատոզ ֆոնի վրա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, կեղև
Ցանի տեղակայումը
Կրծքավանդակի և իրանի ձախ կողմնային հատվածում՝ միակողմանի, T4–T5 դերմատոմների շրջանում
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դրական VZV PCR թեստ
Դիֆերենցիալ ախտորոշում
Կոնտակտային ալերգիկ դերմատիտ Բուլյոզ իմպետիգո Հասարակ հերպես (Herpes simplex) Միջկողային նևրալգիա (մինչև ցանի ի հայտ գալը)
Նախնական ախտորոշումը
Գոտևորող որքին (Herpes zoster), կրծքային ձև, սուր փուլ
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային թերապիա․ Վալացիկլովիր (Valacyclovir) Ցավազրկողներ,Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Անտիսեպտիկ լուծույթներ (երկրորդային բակտերիալ ինֆեկցիան կանխարգելելու համար) Խուսափել տեղային կորտիկոստերոիդներից
