Ընդհանուր տվյալներ
Տարիք / Սեռ․ 38 տարեկան, արական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Բուժառուն նշում է, որ շուրջ 8 ամիս առաջ սրունքի առաջային մակերեսին ի հայտ է եկել ինտենսիվ, անտանելի քոր: Մշտական քորելու և մաշկը վնասելու հետևանքով ախտահարված հատվածում ձևավորվել է կոշտացած, հաստացած օջախ: Քորի էպիզոդները կտրուկ ուժեղանում են էմոցիոնալ լարվածության, սթրեսի և երեկոյան ժամերին (քնելուց առաջ): Տեղային խոնավեցնող քսուքները արդյունք չեն տվել:
Հիվանդի գանգատները
ինտենսիվ քոր, մաշկի կոշտացում, մգացում ,քնի խանգարում քորի պատճառով:
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Լիխենիֆիկացիա
Ցանի տեղակայումը
Աջ սրունքի առաջային-կողմնային մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լաբորատոր ցուցանիշները նորմայի սահմաններում են: Դերմատոսկոպիա․
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ Պսորիազ Կարմիր տափակ որքին (ԿՏՈ) Կոնտակտային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Lichen simplex chronicus (Սահմանափակ նեյրոդերմիտ)
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային պրեպարատներ , Սեդատիվ թերապիա Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Ուժեղ ազդեցության տեղային ԳԿՍ ( Կալցինևրինի ինհիբիտորներ (Տակրոլիմուս / Պիմեկրոլիմուս) Խոնավեցնող միջոցներ
