Ընդհանուր տվյալներ
Տարիք / Սեռ․ 22 տարեկան, իգական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Բուժառուն նշում է, որ շուրջ 2.5 շաբաթ առաջ որովայնի աջ կողմնային հատվածում նկատել է մեկ խոշոր, վարդագույն, թեփոտվող ցան։9 օր անց իրանին, կրծքավանդակին և մեջքին ի հայտ են եկել բազմաթիվ ավելի մանր, ձվաձև, նմանատիպ բծեր: Ցանավորմանն նախորդել է թեթև սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա։
Հիվանդի գանգատները
Իրանի մաշկին տարածուն ցանավորում, որն ուղեկցվում է թեթևից մինչև չափավոր քորով (որն ուժեղանում է տաք լոգանքից հետո), էսթետիկ անհանգստություն:
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ (էրիթեմատոզ, ձվաձև), հանգուցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Իրան, մեջք ,որովայնի կողային մակերեսներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա․ KOH թեստ՝ բացասական
Դիֆերենցիալ ախտորոշում
Կաթիլային պսորիազ Սնկային ախտահարում (Tinea corporis / Tinea versicolor) Երկրորդային սիֆիլիս (սիֆիլիտիկ ռոզեոլա)
Նախնական ախտորոշումը
Ժիբերի վարդագույն որքին (Pityriasis rosea), տիպիկ ձև
Վիտամինոթերապիա
Բուժառուի իրազեկում հիվանդության ինքնասահմանափակվող բնույթի մասին (լրիվ ապաքինում 4-8 շաբաթվա ընթացքում): Հակահիստամինային դեղամիջոցներ (քորի վերահսկման համար): Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Բուժառուի իրազեկում հիվանդության ինքնասահմանափակվող բնույթի մասին (լրիվ ապաքինում 4-8 շաբաթվա ընթացքում): Հակահիստամինային դեղամիջոցներ (քորի վերահսկման համար): Վիտամինոթերապիա
