Ընդհանուր տվյալներ
Տարիք / Սեռ․ 6 տարեկան, իգական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Բուժառուի ծնողը նշում է, որ դեմքի և պարանոցի շրջանում փոքրիկ, կիսագնդաձև գոյացությունները հայտնվել են շուրջ 1.5-2 ամիս առաջ: Դրանք աստիճանաբար ավելացել են քանակով՝ լողավազան հաճախելուց հետո:
Հիվանդի գանգատները
Դեմքի, կոպերի և պարանոցի շրջանում անցավ, փայլուն հանգուցիկների առկայություն, թեթևակի քոր, կոսմետիկ անհանգստություն:
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիաներ (թեթև քորվածքներ)
Ցանի տեղակայումը
Դեմք (այտեր, ճակատ, կոպեր), պարանոց
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը հիմնված է անամնեզի և բնորոշ կլինիկական պատկերի վրա:
Դիֆերենցիալ ախտորոշում
Հասարակ գորտնուկ (Verruca vulgaris) Միլիում Ճարպագեղձերի հիպերպլազիա Ջրծաղիկ (Varicella)
Նախնական ախտորոշումը
Հպավարակիչ մոլյուսկ (Molluscum contagiosum)
Վիտամինոթերապիա
իրազեկում վարակի փոխանցման ուղիների, անձնական հիգիենայի և հիվանդության ինքնասահմանափակվող բնույթի մասին:
Տեղային բուժումը
Մեխանիկական հեռացում կրիոթերապիա
