Ընդհանուր տվյալներ
Պացիենտի տվյալներ՝ 32 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առաջին ցանը նկատել է մոտ 2 շաբաթ առաջ։ Սկզբնական շրջանում դրանք եղել են մեջքի վերին հատվածում, հետագայում տարածվել են դեպի ուսեր։ Նախկինում նմանատիպ արտահայտված ցան չի ունեցել։ Նոր դեղամիջոցների ընդունում չի նշում։
Հիվանդի գանգատները
Պացիենտը դիմել է մեջքի վերին հատվածում և ուսերին առաջացած բազմաթիվ մանր կարմիր ցաների, թարախաբշտիկների, քորի և թեթև ցավոտության գանգատներով։ Նշում է, որ ցաներն առավել արտահայտված են դառնում առատ քրտնարտադրությունից և ֆիզիկական ակտիվությունից հետո։ Որոշ տարրերի շրջանում առկա է ցավ և այրոցի զգացում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ, թարախաբշտիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Մեջքի վերին հատված և ուսերի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
Ֆոլիկուլյար կերատոզ
Նախնական ախտորոշումը
Ֆոլիկուլիտ
Վիտամինոթերապիա
Օրալ հակաբիոտիկ
Տեղային բուժումը
ՏԳԿՍ, տեղային հակաբիոտիկ պարունակող քսուկ
