Ընդհանուր տվյալներ
Պացիենտի տվյալներ Տարիք՝ 58 տարեկան Սեռ՝ կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 5 օր առաջ՝ աջ կրծքավանդակի շրջանում այրոցի, ծակոցի և ցավի զգացումով։ Մոտ 2–3 օր անց ցավոտ հատվածում առաջացել է էրիթեմա, այնուհետև՝ խմբավորված վեզիկուլյոզ ցան։ Ցանը տարածվել է մեջքից դեպի կրծքավանդակի առաջային մակերես՝ միայն աջ կողմում։ Պացիենտը մանկության տարիներին տարել է ջրծաղիկ։ Վերջին շաբաթների ընթացքում նշում է արտահայտված հոգնածություն և սթրես։
Հիվանդի գանգատները
Պացիենտը դիմել է աջ կրծքավանդակի և մեջքի շրջանում արտահայտված այրող և ծակող բնույթի ցավի, մաշկի գերզգայունության և ցանի գանգատներով։ Նշում է, որ ցավը երբեմն ունի «էլեկտրական հարվածի» բնույթ և ուժեղանում է նույնիսկ հագուստի հետ մաշկի թեթև շփման ժամանակ։ Ցավի առաջացումից մոտ 2–3 օր անց նույն հատվածում նկատել է մաշկի կարմրություն, որից հետո առաջացել են խմբավորված հեղուկով լցված բշտիկներ։ Նշում է նաև ընդհանուր թուլություն և մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 37.5–37.8°C։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա, բազմաթիվ խմբավորված վեզիկուլներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
մակերեսային կեղևներ
Ցանի տեղակայումը
Աջ կրծքավանդակի և մեջքի շրջանում։ Ցանը միակողմանի է և չի անցնում մարմնի միջին գիծը։
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
Նախնական ախտորոշումը
Գոտևորող որքին (Herpes zoster)
Վիտամինոթերապիա
հակավիրուսային- վալացիկլովիր 1 գ՝ օրական 3 անգամ, 7 օր, Թեթև կամ միջին ցավի դեպքում՝ պարացետամոլ կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց։
Տեղային բուժումը
Պահել ախտահարված հատվածը մաքուր և չոր։ Խուսափել բշտիկները վնասելուց կամ բացելուց։ Կրել ազատ, մաշկը չգրգռող հագուստ։
