Ընդհանուր տվյալներ
Պացիենտ՝ 42 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գանգատներն առաջին անգամ ի հայտ են եկել մոտ 3 տարի առաջ։ Սկզբնական շրջանում կարմրությունը եղել է անցողիկ և առաջացել է հիմնականում արտաքին գործոնների ազդեցությունից հետո, սակայն ժամանակի ընթացքում դարձել է ավելի կայուն։ Պացիենտը նշում է, որ ախտանշաններն առավել արտահայտված են դառնում՝ արևի ազդեցությունից, տաք միջավայրում գտնվելուց
Հիվանդի գանգատները
Պացիենտը դիմել է դեմքի կենտրոնական հատվածում՝ հիմնականում այտերի, քթի և քիթ-շրթունքային շրջանի, կայուն կարմրության գանգատով։ Նշում է նաև դեմքի պարբերաբար առաջացող ինտենսիվ կարմրություն (flushing), այրոցի և տաքության զգացում, մաշկի բարձր զգայունություն, ինչպես նաև այտերի և քթի շրջանում պապուլների և առանձին պուստուլների առաջացում։ Վերջին ամիսներին նկատել է նաև մանր մակերեսային անոթների՝ տելեանգիէկտազիաների առավել արտահայտվածություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմա, բազմաթիվ մանր տելեանգիէկտազիաներ, պապուլներ և պուստուլներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Դեմքի կենտրոնական հատվածում առկա է կայուն էրիթեմա՝ առավել արտահայտված այտերի և քթի շրջանում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
Նախնական ախտորոշումը
Ռոզացեա
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Իվերմեկտին 1% քսուք՝ օրը 1 անգամ, 12 շաբաթ, նաև մետրոնիդազոլ 1% կամ ազելաինաթթու 15%՝ ըստ կլինիկական պատկերի և տանելիության, խոնավեցնող միջոց, SPF 50+ արևապաշտպան միջոց։

