Գունափոփոխ Որքին

Ժանետտա Մարգարյան
17.09.2026
Ընդհանուր տվյալներ
Պացիենտ՝ 40 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Պացիենտը դիմել է նշելով, որ մոտ 2 ամիս առաջ կրծքավանդակի վրա նկատել է փոքր բաց գույնի բծեր։ Ժամանակի ընթացքում դրանք աստիճանաբար շատացել և տարածվել են մեջքի և ուսերի հատվածում։ Ախտանշաններն ավելի նկատելի են դարձել ամռանը և արևային լոգանքներից հետո։ Քորը թույլ է և պարբերական։ Պացիենտը նշում է, որ հաճախ է քրտնում և վերջին ամիսներին հաճախակի այցելել է մարզասրահ։
Հիվանդի գանգատները
Գանգատներ՝ կրծքավանդակի և մեջքի շրջանում տարբեր գույնի բծեր, թեթև քոր, հատկապես շոգ եղանակին։
Առաջնային ձևաբանական տարրեր
մակուլա (բիծ)
Երկրորդային ձևաբանական տարրեր
բարակ թեփուկներ (squama)
Ցանի տեղակայումը
Կրծքավանդակի, մեջքի և ուսերի շրջանում հայտնաբերվում են բազմաթիվ՝ պիգմենտային և առանձին դարչնագույն մակուլաներ, տարբեր չափերի, որոշ հատվածներում միաձուլվող, հստակ կամ մասամբ անկանոն եզրերով, մակերեսին՝ բարակ, փոշենման թեփոտում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Բալցերի փորձը դրական է
Դիֆերենցիալ ախտորոշում
Սպիտակ որքին, վիտիլիգո, պսորիազ
Նախնական ախտորոշումը
Գունափոփոխ Որքին (Pityriasis versicolor)։
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Կետոկոնազոլ 2% շամպուն/կրեմ։ Շամպունային բուժման դեպքում այն կիրառվում է ոչ միայն առանձին բծերի, այլ ամբողջ ախտահարված մաշկի վրա
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top