Ալերգիկ Կոնտակտային Դերմատիտ

Ժանետտա Մարգարյան
17.09.2026
Ընդհանուր տվյալներ
Պացիենտ՝ 38 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Պացիենտը նշում է, որ վերջին 2–3 շաբաթվա ընթացքում ձեռքերի վրա պարբերաբար առաջանում են կարմրած, քոր առաջացնող հատվածներ։ Ախտանշաններն ավելի արտահայտված են դաստակների և մատների շրջանում։ Վերջերս սկսել է օգտագործել նոր հեղուկ օճառ և բուրավետ ձեռքի կրեմ։ Աշխատանքի ընթացքում հաճախակի է լվանում ձեռքերը և շփվում ախտահանիչ միջոցների հետ։
Հիվանդի գանգատները
Գանգատներ՝ ձեռքերի մաշկի կարմրություն, քոր, այրոց և չորություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմա և մաշկի չորություն, մանր պապուլյար/էկզեմատոզ ցան։
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփոտում, մակերեսային ճաքեր, քերծվածքների հետքեր։
Ցանի տեղակայումը
Երկու ձեռքերի դաստակների և մատների շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
Նախնական ախտորոշումը
Ալերգիկ Կոնտակտային մաշկաբորբ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
1. Սադրիչ գործոնի վերացում՝ ժամանակավորապես դադարեցնել նոր օճառը, բուրավետ կրեմը և այլ կասկածելի կոսմետիկ միջոցները, հնարավորության դեպքում նվազեցնել ախտահանիչների և ջրի երկարատև ազդեցությունը, 2. Մաշկային պատնեշի վերականգնում 
օրական մի քանի անգամ կիրառել խիտ, առանց բույրերի էմոլիենտ՝ հատկապես յուրաքանչյուր ձեռքերի լվացումից հետո։ 3. Տեղային հակաբորբոքային բուժում
 թեթև կամ միջին արտահայտվածության դեպքում տեղային կորտիկոստերոիդ քսուկ՝ սովորաբար կարճ կուրսով։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top